12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԱՄՆ-ն ողջունում է հրադադարը Արցախում. ԱՄՆ Պետդեպ

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Միացյալ Նահանգների Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոներն անդրադարձել է ԼՂ հակամարտությանը, հայտնում է ria.ru-ն: ria.«Մենք ողջունում ենք երկու կողմերի` կրակ դադարեցնելու մասին համաձայնությունը», ասել է Պետդեպի  ներկայացուցիչը:

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Վիեննա, 5 ապրիլի, 2016թ. – Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի  (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել […]

Այսօր ե՛ւ «ձեռքերը լվանալը», ե՛ւ Ադրբեջանին սատարելը հավասարաչափ հակամարդկային են. Շարմազանով

Հարգելի հայրենակիցներ, Վերջին օրերի զարգացումները ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւս մեկ անգամ ապացուցեցին հանրահայտ ճշմարտությունը. անհնար է պարտության մատնել մի ազգի, որը չի ուզում պարտվել: Այս օրերի ընթացքում հայ ժողովուրդն իր բոլոր հատվածներով ապացուցեց, որ ինքն է եղել, կա եւ շարունակելու է մնալ իր ճակատագրի դարբինը: Ես ճշմարտություններ գիտեմ, որոնցից մեկն ասում է. ուզում ես գուշակել, տեսնել […]

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Կառավարության կողմից ձևավորված արագ արձագանքման օպերատիվ շտաբի անդամների հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Երկրի ղեկավարը կարևորել է այս կառույցի ձևավորումը և կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ […]

Ես պարտավոր եմ հայտարարել … Սերժ Սարգսյանը մասնակցել է Սասուն Մկրտչյանի հուղարկավորությանը /ֆոտո/

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությանը, որը տեղի է ունեցել զինվորական արարողակարգով: Հանրապետության Նախագահը ցավակցության և զորակցության խոսք է ասել հուղարկավորության արարողության ժամանակ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Սասուն Մկրտչյանի հարգելի՛ ծնողներ, հարազատներ, ընկերներ, Այսօր մենք […]

Այս պահին չեն կրակում

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում: ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է  կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշել է, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է […]

ԼՂՀ կառավարության հայտարարությունը

Արցախի համար ստեղծված այս ծանր իրավիճակում հազարավոր հայրենակիցներ դիմում են Արցախի Հանրապետության կառավարությանը՝ հայտնելով իրենց աջակցությունն ու օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը: Այդ կապակցությամբ` Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը, շտաբի անդամներն են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության […]

Մերձդնեստրի ԱԳ նախարարը զանգահարել է ԼՂՀ իր գործընկերոջը

Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցելԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։ Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերիշփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանցհետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության […]

Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե… ուղերձ աշխարհին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի