12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ազատվել է վարչապետի ավագ օգնականի պաշտոնից

Հայկ Մարտիրոսյանն ազատվել  է Հայաստանի Հանրապետության վարչապետի ավագ օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի ավագ օգնական էր նշանակվել այս տարվա մարտի 12-ին: Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր է:  

Կաթողիկոսները ԼՂՀ-ում զորակցություն են հայտնել արցախահայությանը և զինվորներին /ֆոտո/

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստան ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այսօր մեկնել են Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը և հայրենյաց պաշտպան զինվորներին։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցել են Մայր Աթոռ Ս․ […]

Մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը

  Մերձմոսկովյան Գորկիում մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը: Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, առայժմ տեղի է ունենում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը: Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ […]

Գարիֆալիա Կանելլին այցելել է «Եռաբլուր» պանթեոն /ֆոտո/

Ապրիլի 13-ին ՀՀ Աժ փոխնախագահ, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ «Եռաբլուր» պանթեոն է այցելել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին: Պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել վերջին օրերին հայրենքի պաշտպանության համար նահատակված քաջ հայորդիների հիշատակին ու ծաղիկներ խոնարհել զինվորների շիրիմներին: Տեղեկացնենք, որ հույն պատգամավորն օրեր առաջ եղել է Արցախում եւ, ինչպես ինքն […]

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ […]

«Ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը». ԼՂՀ վարչապետ

Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ այցելել է Մարտակերտ քաղաքև տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքովշրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշբնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների,ենթակառուցվածքների, ինչպես նաև […]

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով: Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը […]

ԼՂՀ նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԱԺ-ում

Նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների ղեկավարների հետ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էեղել նաեւ  ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ պաշտոնատար այլ անձինք: Քննարկվել են ապրիլի 2-5-ը ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Արամ Ա կաթողիկոսը Երևանում է. սպասվում է նրա այցը Արցախ

Երեկ երեկոյան Երեւան է  ժամանել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը։ Այս մասին տեղեկցնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանը։ Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը են հայտնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։ Սպասվում է նաեւ նրանց […]

Միջազգային հանրությունը պետք է կոշտ եւ հասցեական գնահատական տա. Բակո Սահակյան

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի ու նրա հետ Արցախ ժամանած Հունաստանի եւ Լատվիայի խորհրդարանների մի խումբ պատգամավորների հետ: Հանդիպմանն արծարծվել են վերջերս Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ  Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի