12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Բիշար Աբդիրահիմ Հուսեյնը հյուրընկալվել է կառվարությունում

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել է Համաշխարհային փոստային միության գլխավոր տնօրեն Բիշար Աբդիրահիմ Հուսեյնի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է Եվրոպայի հանրային փոստային օպերատորների («PostEurop») ասոցիացիայի 31-րդ լիագումար համաժողովին մասնակցելու նպատակով: Նշենք, որ սա «PostEurop»-ի ասոցիացիայի առաջին լիագումար համաժողովն է կովկասյան տարածաշրջանում և անցկացվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»- ի նախաձեռնությամբ: Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Հայաստանի […]

Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենը

Վարչապետը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրենին Վարչապետ, Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի՝ խորհրդի կողմից նշանակված գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արման Խաչատրյանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում կատարած ծավալուն գործունեության համար և նշել, որ որևէ դժգոհություն […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կորեայի Ազգային ժողովի նախագահի հետ

Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 20-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Չոն Ուի Հվայի հետ: Կողմերը քննարկել են խորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված երկկողմ ծրագրերն ու նախանշել կոնկրետ պայմանավորվածություն՝ ՀՀ ԱԺ-ին Կորեայի խորհրդարանի կողմից սպասվող աջակցության եւ համագործակցության ծրագրի համար: Պարոն Չոն Ուի Հվան Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվել է հայ-ադրբեջանական խնդիրներով, Հայաստանում կրթության եւ տնտեսության […]

Արցախի պաշտոնական դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների նկատմամբ. ԼՂՀ ԱԳ նախարար

Արցախյան կողմից բազմիցս պաշտոնապես հնչեցվել է, որ հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքում առաջ քաշված ցանկացած փաստաթուղթ այդ թվում և Մադրիդյան սկզբունքներն առանց պաշտոնական Ստեփանակերտի ուղղակի մասնակցության, կիրառման առումով կենսունակ լինել չեն կարող : Այսօր այս մասին  ԼՂՀ Ազգային ժողովի լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝պատասխանելով Մադրիդյան սկզբունքների նկատմամբ Արցախի պաշտոնական […]

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջինշրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներինակտիվորեն մասնակցելու համար: «Բոլորիս քաղաքացիական պարտքն է […]

Նախագահը շնորհավորել է Ռոբերտ Էլիբեկյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Դուք արվեստագետների այն սերնդի ներկայացուցիչներից եք, ովքեր դեմ գնալով ժամանակի կարծրատիպերին, նոր էջ բացեցին հայ կերպարվեստի պատմության մեջ: Լինելով հայ գեղարվեստի վարպետների արժանավոր հետևորդը և Ձեր ընտանեկան նկարչական ավանդույթների շարունակողը՝ Դուք կարողացել եք կերտել գույների ու ձևերի […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: «Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, […]

Ազատել է իր դիմումի համաձայն

ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր երկու նոր որոշումներ է կայացրել: Նրա առաջին որոշմամբ Վալերիկ Բակլաչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մանասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ։

Փիթեր Բալաքյանին՝ Պուլիցերյան մրցանակին արժանանալու առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Փիթեր Բալաքյանին՝ պոեզիայի բնագավառում 2016 թվականի Պուլիցերյան մրցանակին արժանանալու կապակցությամբ: «Համայն հայության համար սա նշանակալի իրադարձություն է, քանզի ամերիկա-հայ հանճարեղ գրող Վիլյամ Սարոյանից հետո Դուք երկրորդ տաղանդաշատ հայորդին եք, ով իր բարձրարժեք ստեղծագործությամբ գրավեց գրական հեղինակավոր այս բարձունքը: Հայոց ցեղասպանության թեման արծարծող «Օզոնի հանդես» պոեմների ժողովածուն դարձավ […]

Նախագահներն այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ ծանոթացել են Ադրբեջանի ագրեսիայի կասեցման ընթացքում վիրավորված զինծառայողների վիճակին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահները երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի մարտիկներին ցուցաբերած սխրանքի համար եւ շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի