15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ԼՂՀ վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների, ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջինշրջանի ռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներինակտիվորեն մասնակցելու համար:

«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը,այլ նաև՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսևորեցիք ձեզ՝ մեծպատրաստակամությամբ ներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակությանամրապնդման գործում: Այս պահին ինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, և մոտակաժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվել առաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես ևս մեկանգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ու հայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մերմանուկների խաղաղությունը: Այդ պատճառով հորդորում եմ բոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենքհանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկիրավիճակի մասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները: Շինարարական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքներիկազմակերպման և տեխնիկական հնարավորությունների հետ կապված մանրամասներ՝պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցել առաջնագծի ամրացման աշխատանքներին:

Ա. Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, ևկառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքներիժամանակին և արդյունավետ կազմակերպման նպատակով: Վարչապետը հանձնարարել է պատասխանատումարմինների ղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտաջակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր:Գործադիր մարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացմաննշանակությունը, տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ