07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Զոհված զինծառայողների ընտանիքներին և կամավորականներին կցուցաբերվի նյութական աջակցություն. ԼՂՀ վարչապետ

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին, հրետակոծությունիծ տուժած բնակավայրերի բնակիչներին և առաջնագիծ մեկնած կամավորականներին նյութական աջակցություն է ցուցաբերվելու:

Այսօր այդ մասին այսօր ԼՂՀ Աժ լիագումար նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ  ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայումս բացի բազմաթիվ բարերարների ցուցաբերած միանվագ ֆինանսական օժանդակություններից, պետական աջակցության ցուցաբերման նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ են կատարվում:

Ըստ Ա. Հարությունյանի նախատեսվում է պետական աջակցության շրջանակներում բարելավվել զոհված զինվորների ընտանիքների սոցիալ-կենցաղային բնակարանային պայմանները, անհրաժեշտության դեպքում բնակարաններ տրամադրել, ինչպես նաև բարձրացնել երեխաներին տրվող նպաստների գումարի չափը: Բացի այդ կպահպանվեն բոլոր քաղծառայողների աշխատավարձերը, իսկ մասնավոր գործատուների հետ բանակցություններ են տարվում առաջնագիծ մեկնած կամավորականների աշխատավարձերի վճարման շուրջ, նախատեսվում են նաև որոշ հարկային արտոնություններ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ