22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով:

«Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Նա եզդի հայրենակիցներին մաղթել է, որ Նոր տարին միայն բարիք և երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն տիրի «մեր երկրի սահմաններին»:

«Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»,-ասված է նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ