12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Փոխվարչապետ Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին

Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մասնակցել է Բեռլինյան արևելյան 4-րդ ամենամյա ֆորումին: Իր ելույթում Վաչե Գաբրիելյանը մասնավորապես անդրադարձել է Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն և Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը, ունենալով ԵՄ հետ փոխգործակցության հարուստ փորձ, կարող է յուրօրինակ կամուրջ հանդիսանալ ԵՄ– ԵԱՏՄ փոխհարաբերություններում: Փոխվարչապետ Գաբրիելյանն ընդգծել է, որ […]

Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի […]

ՀՀ եւ ԼՂՀ նախագահներն այցելել են ՊԲ զորամաս. պարգևատրել են մի խումբ զինծառայողների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ու Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 19-ին այցելել են պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության […]

Ազատել է պաշտոնից

Այսօր վրաչպետ Հովիկ Աբրահամյանը որոշում է ընդունել «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից Հրայր Սարգսյանին ազատելու վերաբերյալ: 299-Ա որոշման մեջ, մասնավորապես, նշվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի N 835-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը՝ Հրայր Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի […]

ՀՀ նախագահը մեկնել է Արցախ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչխես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Աշոտ Գալոյանը նշանակվել է Կոլումբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ստորագրված հրամանագրում նշվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Բրազիլիայի Դաշնային […]

ԱԺ փոխնախագահը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Էդուարդ Շարմազանովը համաժողովին հանդես կգա ելույթով: Ապրիլի 19-ին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի ասուլիսը ռուսաստանյան լրատվամիջոցների համար: Ապրիլի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա ՌԴ […]

Բուժօգնության հարցեր են քննարկվել Արցախում

Բժշկական օգնության աշխատանքների կազմակերպումը տեղում շարունակելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակներում առավել օպերատիվ և համակարգված համագործակցություն մշակելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ից Արցախում է: Երևանից ժամանած մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ, հանրապետական հիվանդանոց, «Արևիկ» մանկական բուժմիավորում, Մարտակերտի զինվորական հոսպիտալ, Իվանյան գյուղի ռազմական հոսպիտալ, […]

Ժամանակն է, որ հանրապետությունն անցնի իր բնականոն կյանքին. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր: Այս մաիսն տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա. Հարությունյանը գյուղնախարարին […]

Վարչապետն ընդունել է գերմանական ջրամատակարարման ընկերություններին ղեկավարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ջրամատակարարման ոլորտում գործունեություն ծավալող գերմանական «Ռեմոնդիս Ակվա», «Թիլիա» և «Դեկոն Ինթերնեյշնլ» ընկերությունների ղեկավարներին: Զրուցակիցները քննարկել են ջրամատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընկերությունների ղեկավարները նշել են, որ շահագրգռված են Հայաստանում գործունեություն ծավալելու և այդ ոլորտում ունեցած մեծ փորձը մեր երկրում ներդնելու հարցում: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նրանց նախաձեռնությունը և նշել, որ ջրամատակարարման ոլորտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի