11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժամանակն է, որ հանրապետությունն անցնի իր բնականոն կյանքին. ԼՂՀ վարչապետ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու շրջաններում տնտեսական ակտիվության վերականգնման հետ կապված մի շարք հարցեր:
Այս մաիսն տեղեկացնում են ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վարչապետը կարևորել է տնտեսության բնականոն գործունեության վերականգնման նշանակությունը՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներն արագ վերացնելու և բնակչության սոցիալ-տնտեսական դրության հետագա բարելավման գործում: Ա. Հարությունյանը գյուղնախարարին և շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է պատշաճ ձևով կազմակերպել գարնանացան աշխատանքները:
Գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել նաև հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ՝ բերքահավաքի շրջանում հնարավոր կորուստների նվազեցման նպատակով:
«Իհարկե, հատկապես այս օրերին բոլորս լծված ենք հայրենիքի սահմանների պաշտպանության գործին, սակայն արդեն ժամանակն է, որ, դրան զուգահեռ, հանրապետությունն անցում կատարի իր բնականոն կյանքին: Այդ միջոցով մենք կկարողանանք կարճ ժամանակահատվածում վերացնել ռազմական գործողությունների հետևանքները և շարունակել տնտեսությունը զարգացնելու մեր ճանապարհը»,- նշել է վարչապետը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ