15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բակո Սահակյանն ընդունել է Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին հանդիպում է ունեցել Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիմանը քննարկվել են  պետություն-եկեղեցի, Հայրենիք-Սփյուռք կապերին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Ուշադրության կենտրոնում էր ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին և դրանց հետևանքներին վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը նշել է, որ այս օրհասական օրերին համայն հայությունը ցուցաբերել է օրինակելի միասնականություն, բարձր հայրենասիրություն և անձնվիրություն` ընդգծելով այս գործընթացում Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը:

Երկրի ղեկավարը արժևորել է Ամենայն Հայոց և Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսների այցն Արցախ`նշելով նրա պատմական լինելը հոգևոր, քաղաքական և մատաղ սերնդին հայեցի դաստիարակության տեսանկյուններից:

Հանդիպմանը մասնակցl en naeu  Հայ առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրագույն հոգևորական դասի մի խումբ ներկայացուցիչներ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ