23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար, ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Համիդ Չիթչիանին: Նշենք, որ Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան է ժամանել՝ Երևանում ապրիլի 13-ին էներգետիկ համագործակցության թեմայով կայանալիք Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Վարչապետը ողջունել է Իրանի էներգետիկայի նախարարի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձրաստիճան փոխայցերը նպաստում են երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը և հայ-իրանական բազմաոլորտ կապերի զարգացմանը: Երկկողմ առևտրատնտեսական գործակցության խորացման համատեքստում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ՀՀ և ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը՝ գոհունակություն հայտնելով հանձնաժողովի համանախագահների ակտիվ համատեղ աշխատանքից: Վարչապետը ողջունել է Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպման անցկացումը, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը:

Պարոն Չիթչիանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և կարևորել Երևանում էներգետիկ համագործակցությանը նվիրված Հայաստան-Իրան- Վրաստան-Ռուսաստան քառակողմ հանդիպումը: ԻԻՀ էներգետիկայի նախարարը նշել է, որ նման ձևաչափով համագործակցության զարգացումը նպաստում է տարածաշրջանային ինտեգրացիայի խորացմանը, էներգետիկ կայունության բարձրացմանը և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Համիդ Չիթչիանն արդյունավետ է գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի աշխատանքները և կարևորել երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված շարունակական քայլերը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի հետագա նթացքին, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, ինչպես նաև այլ ուղղություններով երկկողմ և բազմակողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացման մակարդակից և այս համատեքստում քննարկել վիզային ռեժիմի դյուրացմանն առնչվող հարցեր:

Հովիկ Աբրահամյանը ջերմ ողջույններ է փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին և համոզմունք հայտնել, որ երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցությունը կնպաստի համատեղ ծրագրերի հաջող կյանքի կոչմանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ