16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը

 

Մերձմոսկովյան Գորկիում մեկնարկել է Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստը:

Ինչպես փոխանցում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը, առայժմ տեղի է ունենում ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը:

Նիստին մասնակցում են Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը, Ղրղզստանի փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նիստի օրակարգը, ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, ներառում է եվրասիական տնտեսական ինտեգրացման խորացման գերակա խնդիրները:

Հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել ինտեգրացիոն օրակարգի լայն շրջանակի հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ի գործառմանը եւ ինտեգրացման ճյուղային ուղղությունների զարգացանը: Քննարկվելու են ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տնտեսությունների կայունության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Միջկառավարական խորհրդի նիստն առաջինն է, որի նախապատրաստումն իրականացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նորացված կազմը՝ նոր նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ