01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՊՆ-ն հորդորում է առաջնագծում աշխատող լրագրողներին

ՀՀ ՊՆ հորդորում է առաջնագծում աշխատող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական համազգեստ կրելուց:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ՝ հաշվի առնելով, որ «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից:

Տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:

«Միաժամանակ կոչ ենք անում, բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը»,-ասված է ՊՆ հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ