15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այս պահին չեն կրակում

Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հաստատել է  կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշել է, որ այսօր այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
Նշենք, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 2-ից մինչեւ այսօր թեժ մարտեր են ընթացել: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը:
Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 29 տանկ, 6 զրահապատ մեքենա, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք, սպանվել է մոտ 350 ազերի: Հայկական կողմից զոհվել է մոտ 20 զինծառայող, կա 70 վիրավոր, 26 զինվոր անհետ է կորել, կրակոցների պատճառով տուժել են նաեւ բազմաթիվ քաղաքացիներ, մանկահասակ երեխաներ: «Մուրացան» զինհոսպիտալում այժմ բուժում է ստանում 12 զինվոր:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ