15 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել

Վիեննա, 5 ապրիլի, 2016թ. – Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Բելառուս, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Թուրքիա) ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի  (2017թ.) և ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի (2015թ.) ներկայացուցիչներս, խստիվ դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղ գտած աննախադեպ բռնությունները: Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին: Մենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը:

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը և ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ