26 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գեղամ Գրիգորյանի աճյունը կամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում

Մարտի 23-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է անվանի օպերային երգիչ և բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության  ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Նիստը վարել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Հանձնաժողովի […]

Հայաստան կայցելի Վրաստանի արտաքին գործերի նախարարը

Մարտի 24-25-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: Միխեիլ Ջանելիձեին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է Վրաստանի ԱԳ նախարարի հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Աղբյուրի փոխանցմամբ մարտի 25-ին կկայանան Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ […]

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Գեղամ Գրիգորյանը հայ ու համաշխարհային օպերային արվեստի իսկապես փայլուն դեմքերից էր, ում ձայնը հնչում էր աշխարհի ամենահայտնի բեմերից, ում բարձր էին գնահատում ամենախստապահանջ մասնագետները, ում կատարումները […]

Հայաստանն ու Քուվեյթը քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն կտրամադրեն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» միջպետական համաձայնագիրը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեն: Վարչապետը ողջունել և կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ քաղաքական, […]

Վարչապետն ընդունել է Քուվեյթի արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության արդարադատության, կրոնական կալվածքների և իսլամական հարցերի նախարար Յաքուբ Աբդ ալ-Մոհսեն ալ-Սանիեի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել բարեկամ Քուվեյթի հետ ձևավորված բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ վերջին տարիներին հայ-քուվեյթյան համագործակցությունը դինամիկ զարգանում է: Վարչապետի խոսքով՝ արաբական աշխարհի հետ Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամական հարաբերությունների հիմքում ընդհանուր […]

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ […]

Բակո Սահակյանը ընդունել է Էդվարդ Նալբանդյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի Լեհաստանի կողմից քրիստոնեության ընդունման 1050-ամյակին նվիրված միջոցառումներին

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ունեն: Այս հարցում ԱԺ փոխնախագահը կարեւորել է խորհրդարանական ձեւաչափով փոխհարաբերությունների ամրապնդումը եւ փոխայցերը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է Լեհաստանի […]

«Սովը գին ունի». ՀՀ բնակչության զգալի մասն ունի սնուցման խնդիր

Ըստ ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների նոր զեկույցի՝ Հայաստանում տնային տնտեսությունների մոտ 15%-ը 2010 թ. ի վեր պարենային անապահով են եղել, իսկ մի զգալի մասը՝ պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Բազմաթիվ այլ տնային տնտեսություններ ունեն սնուցման լուրջ խնդիրներ՝ ի դեմս թերաճություն և գերքաշություն ունցող երեխաների մեծ թվի: Պարենային ապահովության, խոցելիության և սնուցման ամբողջական վերլուծությունը (ՊԱԽՍԱՎ), […]

Նախագահը պետական բարձր պարգևներ է հանձնել մի շարք բարերարների

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեության համար, «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի և հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, մի շարք անհատ բարերարների այսօր պարգևատրել է պետական բարձր պարգևներով: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի գործադիր մարմնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված