12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ֆլանդրիայի խորհրդարանականները հանդիպել են արցախցի գործընկերների հետ

Մարտի 14-16-ը Արցախում է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությունը: Այցի ծրագրի մեկնարկին պատվիրակության անդամները  ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանի  ուղեկցությամբ  այցելել  են Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրմաքարերին: Մարտի 15-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում են Բելգիայի Սենատի առաջին […]

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ալեքսիս Ցիպրասի հետ

Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Նղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին և հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև Հանրապետության Նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ: Սերժ Սարգսյանը և Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարևորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ […]

Հարկային օրենսգրքի նախագծի շուրջ հերթական խորհրդակցությունը` կառավարությունում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները՝ շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ.տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, քննարկվել և ամփոփվել են ըստ հարկատեսակների, ինչպես նաև հարկային վարչարարության մեխանիզմների վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների առաջարկություններն ու կարծիքները: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է շարունակել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի […]

Նախագահը հանդիպում է ունեցել հունահայ համայնքի հետ

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Հունաստանի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման սկզբում Նախագահը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում հերթական անգամ հաղորդակցվելու հնարավորության համար և տեղեկացրել բարեկամ Հունաստան իր պաշտոնական այցի հագեցած օրակարգի, Նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հետ կայացած բանակցությունների արդյունքների, քննարկված հարցերի մասին, պատասխանել նաև […]

Էդ. Շարմազանովն ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 14-ին ընդունել է Բելգիայի եւ Ֆլանդրիայի խորհրդարանականների պատվիրակությանը, որը Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-բելգիական եւ հայ-ֆլանդրիական խորհրդարանականների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նա վստահություն է հայտնել, որ այս այցը եւս խթան կհանդիսանա՝ էլ ավելի զարգացնելու […]

Ինդոնեզիայում նոր դեսպան ունենք

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշել է Աննա Աղաջանյանին նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա): Աննա Աղաջանյանի կենսագրությունը՝ այստեղ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը

Այսօր ՀՀ նախագահի մեկ այլ որոշմամբ Բուլղարիայի Հանարպետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի […]

Արսեն Սհոյանը ազատել Բուլղարիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արսեն ՍՀՈՅԱՆԻՆ ազատել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Գալուստ Սահակյանը մեկնել է կարճատև արձակուրդի

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գտնվում է կարճատև արձակուրդում, որն անցկացնելու է արտասահմանում: Արտասահման կատարած մասնավոր այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը կանցնի նաև բժշկական հետազոտություն: Միաժամանակ հայտնում ենք, որ ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Գյուղացին ոռոգման ջուրը պետք է ստանա ժամանակին. ՀՀ վարչապետ

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի