12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանը ներկայացրել է Արաբկիրի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հովհաննես Վարդանյանին: Համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Հրայր Անտոնյանին` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն եղել է արդյունավետ, կառուցողական և հաջողված, ինչն արտացոլված է Արաբկիրում արձանագրված բազմաթիվ ձեռքբերումներում: Կարևորելով քաղաքային տնտեսության դինամիկ զարգացման գործում վարչական շրջանների […]

ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ընդունել է Սերբիայի պատվիրակությանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունին եւ Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչին:  Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են […]

Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ. Արա ՆՌԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները: ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ […]

Մասնակցել են Հայաստան – ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Մարտի 9-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,  տեղի ունեցավ 28+1 ձևաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ 28 երկրների դեսպանները, ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ և ռազմական կառույցի ղեկավարներ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախագահությամբ կայացած նիստին Հայաստանի արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները […]

Նախագահն այցելել է արցախյան ազատամարտի հերոս Դուշման Վարդանի տուն-թանգարան/ ֆոտո

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր (հետմահու) Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի տուն-թանգարան: Հայազգի նվիրյալ զավակներից մեկի՝ Դուշման Վարդանի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ տուն-թանգարանը վերանորոգումից հետո այսօր վերաբացվել է: Հանրապետության Նախագահն ազատամարտիկի հարազատների և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ռազմահայրենասիրական դաստիարակության սենյակ, գրադարան, տուն-թանգարանի այն սենյակները, որտեղ […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ- գերմանական տնտեսական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-գերմանական հարաբերությունների օրակարգի և հատկապես փոխգործակցության տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև առկա խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Նկատի առնելով, որ առաջիկայում նախատեսվում է ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Գերմանիա, իսկ ընթացիկ տարում կայանալու են հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական […]

Նաիրի Հարությունյանը կնշանակվի ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար

Մարտի 10-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցը` «Նաիրի Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին» ՀՀ կառավարության որոշման   նախագիծը:

ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի