13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Միհրան Պողոսյանը հանդիպել է Մայքլ Ջեկսոնի հետ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը մարտի 9-ին Բիրմինգեմում հանդիպել Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահ Մայքլ Ջեկսոնի հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու երկրների գործընկեր ծառայությունների աշխատանքը կարգավորող իրավական ակտերը, քննարկվել են գործընկեր ծառայությունների միջև համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները:

ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և Անգլիայի Բարձր Դատարանի նախագահի կողմից երկկողմանի աշխատանքային այցերի կազմակերպման համաձայնություն է ձեռք բերվել՝ առավել մանրամասն ուսումնասիրելու պարտապանի իրավունքների երաշխիքների ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համակարգերը երկու երկրներում:

Անգլիայի Բարձր Դատարանի հարկադիր կատարման ասոցիացիայի նախագահի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-10-ը աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ