26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է տեղական արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում ընդունել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը կարևորել է տնտեսվարողների հետ հանդիպումը և նշել, որ կառավարությունն անելու է ամեն ինչ՝ տեղական արտադրությունը խթանելու և նոր թափ հաղորդելու ուղղությամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ պետությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով օժանդակություն ցուցաբերել ընկերություններին՝ նպաստելով արտադրական ծավալների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր, այդ թվում՝ արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, շինարարության և այլ ոլորտներում  գործող ձեռնարկությունների գործունեությանը, զարգացման ծրագրերին, հնարավորություններին և առկա խնդիրներին առնչվող մի շարք հարցեր: Նշվել է, որ հայրենական արտադրությունն ունի հետագա զարգացման մեծ ներուժ, ինչի իրացման համար կարևորվել է պետություն-մասնավոր սերտ համագործակցությունը: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ և դիտարկումներ՝ ուղղված տեղական արտադրությանը նոր զարկ տալուն և արտահանման ծավալների մեծացմանն ու ընդլայնմանը:

Տնտեսվարողները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդիրներին ամենօրյա ուշադրություն ցուցաբերելու, ականջալուր լինելու և ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության աջակցության համար: Մասնավորապես, Հրազդանի ցեմենտի գործարանի գործադիր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը և «Ավտոմատիկա» ընկերության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը կարևորել են կառավարության առարկայական օժանդակությունը, ինչի շնորհիվ Հրազդանի ցեմենտի գործարանը կարողացել է ներգրավել անհրաժեշտ շրջանառու միջոցները, վերսկսել արտադրությունը և ստեղծել 400 նոր աշխատատեղ, իսկ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն առաջիկայում նոր ներդրումների իրականացմամբ աշխատատեղերի թիվը ներկայիս 50-ի դիմաց կհասցնի 120-ի:     

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ