06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը նախ ոտքի կանգնեցրեց. նորանշանակ մարզպետները

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում՝ մարզպետներ նշանակելու մասին:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ:

Դավիթ Լոքյանը նշեց, որ Գաբրիել Գյոզալյանը փորձառու քաղաքական գործիչ է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նուրբ քայլ արեց` ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանին խնդրեց ոտքի կանգնել, ապա ցանկացավ բեղմնավոր աշխատանք:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հովսեփ Սիմոնյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ:

Դավիթ Լոքյանը նշեց, որ Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետարանում երկարատև աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզում տեղի ունեցող գործընթացներին,և հույս հայտնեց, որ միասնական ջանքերի գործադրմամբ կկարողանան առաջընթաց տեսնել Շիրակի մարզում:

Հովիկ Աբրահամյանը Հովսեփ Սիմոնյանին ևս ցանկացավ բեղմնավոր աշխատանք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ