12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոր նախագահ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 19-­ի հրամանագրով Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի
Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

Ըստ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տարածված հաղորդագրության, ՀՀ նախագահի հրամանագրում ասված է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55­րդ հոդվածի 11­րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 145­րդ հոդվածը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի փետրվարի 12­ի ԱԽ­3­Ո­2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.
Վազգեն Ռշտունուն նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝
դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները»:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ