09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հրաժեշտի հանդիպում ՀՀ- Վրաստանի դեսպանի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 17-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ, ով ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը:

ՀՀ ԱԺ նախագահը արդյունավետ է գնահատել դեսպանի աշխատանքը մեր երկրում եւ նշել, որ բազմաթիվ հանդիպումների ընթացքում քննարկված խնդիրների լուծումը նպաստել է հայ-վրացական համգործակցության առաջընթացին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում թե՛ համագործակցությունը երկու պետությունների միջեւ, թե՛ փոխհարաբերությունները բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ առավել կաշխուժանան:

Թենգիզ Շարմանաշվիլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է համագործակցությունը բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ եւ նշել, որ իր առաքելության իրականացման տարիներին մեծ տեղ է հատկացրել այդ համագործակցության վերականգնմանը, զարգացմանն ու առաջընթացին:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի նախագահին եւ ՀՀ ԱԺ պատգամավորներին իր գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ հեռանալով Հայաստանից՝ շարունակում է մնալ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամը:

Գալուստ Սահակյանը նորանոր հաջողություններ է մաղթել Թենգիզ Շարմանաշվիլիին աշխատանքային հետագա գործունեության մեջ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ