17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետական հանձնաժողովի անդրանիկ նիստում

Փետրվարի 22-ին Կառավարության նիստերի դահլիճում Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արայիկ Հարությունյանի համանախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման եւ համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը:

Ա. Ղուլյանը խորհրդանշական է համարել հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի մասին 1991թ. սեպտեմբերի 2-ի պատմական նստաշրջանի նույն դահլիճում ազդարարելը, որը պետք է ոգևորություն հաղորդի հանձնաժողովի անդամներին:

Օրակարգում Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տոնական միջոցառումների ծրագրի պլանավորումն էր, որի շուրջ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Համանախագահների խոսքով, ծրագիրը պետք է կազմվի՝ հետևելով մի քանի սկզբունքների. միջոցառումները պետք է շարունակվեն ողջ տարվա ընթացքում,  ընդգրկեն տարբեր ոլորտներ, նպաստեն Արցախի միջազգային վարկանիշի բարձարցմանը, ինչպես նաև հայկական սփյուռքի ներգրավվածությանը:

Հանձնաժողովի անդամների առաջարկությունների հաշվառմամբ որոշվեց, որ կհայտարարվի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի տարբերանշանի (լոգոյի) և հուշամեդալի մրցույթ, կպատարաստվեն հեռուստատեսային հոլովակներ, տպագիր նյութեր, կկազմակերպվեն թեմատիկ քննարկումներ: Ընդգծվել է նաև այդ միջոցառումներին 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի համատեղ նստաշրջանի պատգամավորներին մասնակից դարձնելու կարևորությունը:

Նիստի ավարտին ներկաներին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում կազմել 25 ամյակի միջոցառումների ոլորտային ծրագրեր և ներկայացնել առաջիկա հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի սկզբին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ