26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ են ԵՏՄ երկրներից ներկրվող ավտոմեքենաները հարկվում ԱԱՀ- ով. Պարզաբանում

ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառման հարցին հարկ է անդրադառնալ ԵԱՏՄ շրջանակում առևտրի խոչընդոտների առավել լայն համատեքստում:

Սույն թվականի փետրվարի 8-ին տեսակոնֆերանսի միջոցով Երևանի, Մոսկվայի և Աստանայի միջև կազմակերպված ասուլիսի ընթացքում ԵՏՄ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան իր խոսքում անդրադարձել է ԵԱՏՄ-ում դեռևս առկա առևտրի խոչընդոտներին: Մասնավորապես, նա նշել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը զեկույց է պատրաստել, որով վեր են հանվել ԵԱՏՄ-ում առկա շուրջ 400 խոչընդոտներ: Ընդ որում, 2015 թվականի ընթացքում համատեղ աշխատանքների արդյունքում վերացվել է ավելի քան 80 խոչընդոտ: Տեսակոնֆերանսի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստան ավտոմեքենաներ ներմուծելիս ֆիզիկական անձանց նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը նշվել է որպես նման, աշխատանքային գործընթացում հասցեագրվող խոչընդոտի օրինակ:

Ինչպես այս մասին արդեն իսկ հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ՀՀ օրենսդրությամբ ամրագրված այս կարգավորումը՝ որպես անցումային, ժամանակավոր դրույթ ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է ԵԱՏՄ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, որն ուժի մեջ է եղել առաջին իսկ օրվանից:

Վերոնշյալ զեկույցում, այս խնդրին զուգահեռ, ի թիվս ՀՀ կողմից բարձրացված այլ հարցերի, ընդգրկված են նաև ԵԱՏՄ-ում գործող ԱԱՀ-ի կարգավորման ոլորտում առկա հիմնախնդիրները, որոնք ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո 2015 թվականին հետևողականորեն բարձրացվել են և շարունակում են բարձրացվել ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կայացած քննարկումների ընթացքում:

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ կիրառելու համար անհրաժեշտ է, որ արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնի ներմուծողի կողմից ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը՝ հաստատված ներմուծման երկրի հարկային մարմնի կողմից: Ընդ որում, այդ հայտարարությունն արտահանողն իր հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացնի ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 180 օրերի ընթացքում: Հակառակ պարագայում, ապրանքներ արտահանողի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (ինչպես համապատասխան ապրանքը ՀՀ տարածքում օտարելու դեպքում) առաջադրվում են ԱԱՀ-ի հարկային պարտավորություններ:

Սակայն փաստ է, որ գործնականում վերոնշյալ փաստաթղթի ներկայացման հետ կապված հաճախ առաջանում են որոշ խնդիրներ: Միշտ չէ, որ ներմուծողները պատշաճ կատարում են իրենց ներմուծման և անուղղակի հարկերի վճարման պարտավորությունները, ինչով էլ պայմանավորված` մեր արտահանողներն ընկնում են լրացուցիչ հարկային պարտավորությունների, այդ թվում՝ տույժերի տակ:

Փաստացի, Եվրասիական տնտեսական միության շրջանակում այս գործընթացը բավական բարդ է և իրականում խոչընդոտներ է առաջացնում փոխադարձ առևտրի բնագավառում՝ արդարացիորեն առաջացնելով դժգոհություններ մեր երկրների տնտեսվարողների մոտ:

Մյուս կողմից, ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան ապրանքների ներմուծման դեպքում արտահանողը, վստահ չլինելով, որ հայկական կազմակերպությունը կկատարի իր հարկային պարտավորությունները և կներկայացնի հարկային մարմնի կողմից տրված համապատասխան հայտարարությունը, ապրանքը վաճառում է՝ վաճառքի գնի մեջ ներառելով ԱԱՀ-ն: Ինչով էլ պայմանավորված, փաստացի առաջանում է ԱԱՀ-ով կրկնակի հարկում, ԱԱՀ-ն վճարվում է և՛ արտահանող երկրում, և՛ Հայաստանում: Նման իրավիճակ առաջանում է Հայաստան ավտոմեքենաների ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց մոտ ևս, և այդ տեսանկյունից ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներմուծման պարագայում Հայաստանում ԱԱՀ-ով չհարկումը կստեղծեր անհավասար մրցակցային պայմաններ:

Նաև այս խնդրի լուծման նպատակով են ՀՀ օրենսդրությամբ սահմանվել վերոնշյալ անցումային դրույթները, որի մասին առավել լիարժեք մասնագիտական պարզաբանումներ կարող է ներկայացնել այդ փոփոխությունները նախաձեռնած պատասխանատու լիազոր մարմինը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Ինչպես արդեն նշվել է, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության ձևավորումից հետո մեր կողմից ԵԱՏՄ շրջանակում ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացի հստակեցման և պարզեցման հարցը բազմիցս բարձրացվել է ԵԱՏՄ տարբեր մակարդակներում կազմակերպված քննարկումների ընթացքում: Արդյունքում, 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ՀՀ Նախագահի կողմից այդ հարցը բարձրացվել է և առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում լուծում տալ խնդրին: Այդ նպատակով ԵԱՏՄ անդամ մյուս երկրների և ԵԱՏՄ հանձնաժողովի մասնակցությամբ մշակվել և շրջանառության մեջ է դրվել արձանագրության նախագիծ, որով նախատեսվում է հստակեցնել և պարզեցնել ԱԱՀ-ի պարտավորությունների կատարման գործընթացը: Արձանագրության նախագիծը 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստերի ընթացքում:

ԵԱՏՄ հարկային հարցերի Խորհրդատվական կոմիտեի՝ ս.թ. մարտին նախատեսված առաջիկա նիստի օրակարգում արդեն իսկ ընդգրկված են թե՛ ավտոմեքենաների, թե՛ ընդհանուր ԱԱՀ կիրարկման հարցերը և նախատեսվում է մասնագիտական մակարդակում ձևավորել հնարավոր լուծումների վերաբերյալ ընդհանուր մոտեցում: Քննարկումների ընթացքից ելնելով՝ համապատասխան առաջարկություններ կներկայացվեն ՀՀ կառավարություն:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ