14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետն ընդունել է դպրոցականներին

Գիրք նվիրելու օրվա և Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առթիվ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում հյուրընկալել է հանրապետության մի քանի դպրոցների աշակերտների:

Կառավարության ղեկավարին այցելելու՝ օրվա խորհրդին համահունչ նախաձեռնությունը դպրոցականներինն էր. նրանք շնորհավորել են Հովիկ Աբրահամյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ, հատվածներ արտասանել տարբեր գրողների ստեղծագործություններից և վարչապետին գրքեր են նվիրել:

Իր հերթին շնորհավորելով երեխաներին օրվա առթիվ՝ Հովիկ Աբրահամյանը նրանց հորդորել է շարունակել լավ սովորել և հաջողություններ արձանագրել ուսման մեջ: Վարչապետը նշել է, որ կառավարությունը  շարունակական հնարավորություններ է ստեղծում, որպեսզի մատաղ սերունդը որակյալ կրթություն և գիտելիք ստանա:

Կառավարության ղեկավարը նաև շնորհակալություն է հայտնել դպրոցականներին խելացի նախաձեռնության համար և նրանց գրքեր նվիրել: «Մենք առիթ ունենք ձեզնով հպարտանալու, և դուք կարող եք ձեր լավ կրթությամբ ու գիտելիքով կառուցել ամուր ու հզոր Հայաստանի Հանրապետություն», – ասել է վարչապետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ