03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊՊԾ գնդի զավթման մեջ մեղադրվող 18 անձանց մասով անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան

 Կազմակերպված խմբի կողմից հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտի միջոցները զավթելու դեպքերի առթիվ հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող  Ժիրայր Սեֆիլյանին և մի շարք այլ […]

Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին. վարչապետը՝ ոստիկանապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ Զվարթոնց օդանավակայում ծառայություններ մատուցող տաքսիստներին: Ըստ Կարապետանի՝ մատուցվող ծառայությունները չեն համապատասխանում պահանջներին, և նրանց գործունեությունը խիստ մտահոգիչ է: Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին նա հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում Զվարթնոց օդանավակայանում իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ: «Բոլորս էլ գիտենք՝ անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ […]

Կիեւում ԱՄՆ դեսպանատանը պայթյուն է տեղի ունեցել

Կիեւում՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում, պայթյուն է տեղի ունեցել։ Կիեւի ոստիկանության խոսնակ Օկսանա Բլիշչիկը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ պայթյունը որակել են որպես ահաբեկչական գործողություն։ Նա նշել է, որ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես ճշտել են ոստիկանության մամուլի ծառայությունում, Կիեւի կենտրոնական՝ Շեւչենկոյի շրջանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչության տարածքում պայթյունի վերաբերյալ հաղորդումը հերթապահ մասում ստացվել Է […]

«Ամուսինս ստիպում էր իր բերած հաճախորդներին մերսել, սեռական հարաբերություն ունենալ … ». Առավոտ

Բարետես արտաքինով, սպի­տակի մեջ կուչ եկած կինը երկու մանկահասակ երե­խաների մայր է: Նա տուժող էր ճանաչվել մի քրեական գործով: Դատական նիստերը ընթացել են դռնփակ, կալանքի տակ գտնվող նախկին ամուսինը դատապարտ­վել է հինգ տարի վեց ամիս ժամ­կետով ազատազրկման: Կինը նախկինում զբաղվում էր սիրած աշխատանքով՝ լրագրությամբ:  Կհավատայիք, որ կհայտնվեմ նման անպատվաբեր վիճակում, դուր չեք մեղադրի ինձ, չէ»,-ասում […]

«Բութ գործիքով հարվածեցին որդուս քունքին, հետո քացու տակ գցեցին… ». Հայկական Ժամանակ

2016 թվականի հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում դաժանաբար սպանված Եղիշե Խաչատրյանի մայրը, որը ականատես է եղել դեպքին, այսօր դատարանում ցուցմունք տվեց: Նա մանրամասն փորձեց վերհիշել այդ օրը տեղի ունեցածը: Ցուցմունքի ընթացքում նրա ինքնազգացողությունը պարբերաբար վատանում էր: Դատավորի հարցին ի պատասխան՝ Էմմա Աբրահամյանն ասաց, որ ճանաչում է գործով բոլոր ամբաստանյալներին՝ նրանց տեսել է դեպքի վայրում: Նա պատմեց, որ […]

Գողացված քարտով բանկոմատից գումար են կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված բանկային քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 8-ին երթուղային տաքսու մեջ հափշտակել են քաղաքացու դրամապանակը, որի մեջ գտնվել է կանխիկ գումար և բանկային քարտ: Օրեր անց՝ մայիսի 10-ին, գողացված բանկային քարտով բանկոմատից  կանխիկացվել է […]

Այս դահլիճում սրբեր չկան…ընդդիմության առաջարկն ընդունվեց

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանը խմբակցությունների անունից ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Նա ասաց, որ այս մարմնի ստեղծումը նոր միջազգային համագործակցության հնարավորություն կստեղծի: Ֆարմանյանի խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար չկա հստակ բանաձև, որ կարելի լինի պատճենել՝ անգամ սինգապուրյան մոտեցումը և շատ հաճախ մեջբերվող Վրաստանի մոտեցումը: «Չկա մոդել, որի արհեստական կրկնօրինակումը կարող է […]

Փաշինյանը որպես նախկին կալանավոր խոսեց «գործ տալուց»

«Իմ համոզմունքն է, որ գործ տալու դեմ պայքար մղողներն ամենախոշոր գործ տվողներն են և սա ասում եմ որպես «Կոշ» ԿՔԿՀ-ի նախկին կալանավոր»,-«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության անունից հանդես գալով՝ ասաց  խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը վերաբերում էր ՀՅԴ-ական երիտասարդ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանին, ով հայտարարել էր. «Մենք հայապահպանության խնդիր ունենք, հայի […]

Պատասխանատվությունից խոսում եք, բայց ոչ իրավունքներից. Շարմազանովն՝ ընդդիմությանը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» քննարկման ժամանա «Ծառուկյան» խմբակցության անունից խոսելով Գևորգ Պետրոսյանը նախ նկատեց, որ դահլիճում ներկա չեն ոչ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ոչ Կառավարության ներկայացուցիչը: «Մեր ելույթները մենախոսության են  վերածվում, գոնե կառավարության ներկայացուցիչը պիտի ներկա լիներ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ հիմնական զեկուցողը հենց հարցի հետ կապված է բացակայում դահլիճից: Նա […]

Հայտարարագրերում ներկայացված են որպես բոմժ

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին նախագծի քննարկման ժամանակ  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի մասին, որը գործում է 2012 թվականի հունվարի 9-ից։ «Հիմա հարց եմ ուզում տալ՝ ձեզնից որևէ մեկը հիշո՞ւմ է որևէ դեպք, երբ այս հանձնաժողովը շահերի բախման կամ ունեցվածքի ոչ համապատասխանության դեպքում որևէ խնդիր բարձրացրած լինի»,-ասաց նա՝ դիմելով խորհրդարանին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի