18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պատասխանատվությունից խոսում եք, բայց ոչ իրավունքներից. Շարմազանովն՝ ընդդիմությանը

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» քննարկման ժամանա «Ծառուկյան» խմբակցության անունից խոսելով Գևորգ Պետրոսյանը նախ նկատեց, որ դահլիճում ներկա չեն ոչ հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ոչ Կառավարության ներկայացուցիչը: «Մեր ելույթները մենախոսության են  վերածվում, գոնե կառավարության ներկայացուցիչը պիտի ներկա լիներ»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ հիմնական զեկուցողը հենց հարցի հետ կապված է բացակայում դահլիճից:

Նա նշեց, որ «Ծառուկյան» դաշինքն ու ԲՀԿ-ը միշտ էլ կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարը: «Իհարկե, չենք կարող չընդունել գաղափարը: Բայց գաղափարը կարող է շատ լավը լինել, իսկ դրան հասնելու մեխանիզմները՝ ոչ»,-նկատեց նա:

Գևորգ Պետրոսյանն ասաց, թե ընդդիմադիրները պետք է ներգրավված լինեն այդ մարմնում, ապա նա նկատեց, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործել է իշխանության ներքո, սակայն արդյունք չի տվել: «Արդյունքում կստացվի, որ այդ մարմինը կհռչակվի ինքնուրույն մարմին, բայց իշխող կուսակցությունը կարողանալու է միահեծան ձևով ազդել նրա կառավարման վրա: Կա քաղաքական կամքի պակաս, կա պետական կամքի պակաս, երբեմն անսպառ պակաս: Այդ մարմնի խնամակալությունը գոնե ժամանակավորապես պետք է հանձնվի ընդդիմությանը»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ իշխանությունն ունենում է պատասխանատվություն, բայց իրավունքների մասին ոչ ոք ոչինչ չի խոսում: «Բոլորդ կողմ եմ, որ իշխանությունը պատախաստանվություն ունենա, բայց իրավունքների մասին ոչ ոք չի խոսում, մենք կողմ ենք, որ ընդդիմության իրավունքներն ընդլայնվեն, բայց ոչ իշխանության իրավունքների հաշվին: Իշխանությունը բոլոր երկրներում պատասխանատվություն կրողն է, որովհետև իրավունք ունի»,-ասաց նա:

Ապա Արփինե Հովհաննիսյանը իր ելույթում պարզաբանեց, որ 15 րոպե է ընդամենը բացակայել դահլիճից, այն էլ հարցի առաջարկների հետ կապված:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ