03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տան ներսում եւ աստիճաններին ամենուր արյան հետքեր էին.դանակահարություն Երևանում

Երեւանի Փափազյան փողոցի 15-րդ շենքի թիվ 58 բնակարանում օրեր առաջ դանակահարություն է տեղի ունեցել: Դեպքի վայր ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները բնակարանի հյուրասենյակում, միջանցքում, մուտքի դռան վրա, նաեւ շենքի մուտքի աստիճանների վրա արյան հետքեր են հայտնաբերել: Տանտիրոջ խոսքով, բնակարանը վարձով է տվել արտասահմանցի ուսանողների: Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել երեկոյան ժամը 21-ի […]

Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը հանդիպել է Ֆիրդուսի իրացման գործընթացից դժգոհողներին

Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռևս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։ Ինչպես հաղորդում են Նախագահի վերահսկողական ծառայությունից, Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները։ Հովհաննես Հովսեփյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի […]

Երեխաները թունավորվել ու տեղափոխվել են հիվանդանոց՝ Մեղու կոնֆետներն ուտելուց հետո

Չիտայում երեք երեխա շտապ տեղափոխվել է հիվանդանոց՝ անհայտ նյութով թունավորումից հետո։ Երեխաներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է՝ վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է newsru.com-ը։ Նշվում է, որ երեխաները հիվանդանոցում են հայտնվել Roshen ընկերության «Մեղու» կոնֆետներն ուտելուց հետո։ Հայտնի է, որ երեխաները 14, 12 եւ 4 տարեկան են։  Նշենք, որ Roshen ընկերությունը պատկանում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին։  

Տիգրան Սարգսյանը «հաշվեհարդարի» փորձ է անում

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը դատի է տվել հայաստանյան մի շարք լրատվամիջոցների` Իրավունք թերթ, Ա1+, tert.am, 168 օրաթերթ, Անդրադարձ մամուլի ակումբին` պատիվն ու արժանապատվությունը արատավորելու պահանջով: «Տարին մեկ անգամ ինչ-որ մեկը դատական կարգով փորձում է ծնկի բերել լրատվամիջոցների: Դա կլինի ԱԺ պատգամավոր, պետական բարձր պաշտոնյա, չինովնիկ կամ օլիգարխ, արվամոլ և այլն: Մինչդեռ լրատվամիջոցը պետք է սառը […]

Ձերբակալվել է Գեղարքունիքի դատախազը.մանրամասներ

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննված գործերով առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ ինչպես դատական իշխանության, այնպես էլ` այլ պաշտոնատար անձանց կողմից  կաշառք ստանալու դեպքեր: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրենց լիազորությունների իրականացման արդյունքում օրենքով սահմանված […]

«Գնդապետ Ավետիսյանին հետապնդում են»/տեսանյութ/

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ նստացույցը իշխանությունների համար զրո արժեք ունի:Վոլոդյա Ավետիսյանը կալանավայրից դուրս գալուս անմիջապես նստացույց արեց, որ ցույց տա՝ ինքը ընդդիմական շարքերում է, որ հանրությունը նրան բացակա չդնի»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ, «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը: Գագիկ Սարուխանյանը հավաստեց, որ Վոլոդյա Ավետիսյանը մի քանի օր նստացույցից հետո […]

Հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխայի ընկնելու դեպքի առթիվ։ 13-ամյա երեխայի՝ կամրջից ընկնելու հետևանքով մահանալու ահազանգն ստացվել է 2017 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում […]

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Հանրապետության հրապարակում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով՝ 2017 թ. հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող […]

Կարենին մատով չեմ կպել.փորձագետի սպանության գործով նոր մանրամասներ

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով այսօր` հունիսի 5-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել, որ որպես վկա  հարցաքննվի  սպանված փորձագետի իրավահաջորդ Մարինե Մկրտչյանը: Վկան նշել է  , որ ամբաստանյալներից  ճանաչում է միայն Գևորգ Զոհրաբյանին, որը Կարենի հարևանն է եղել: Նա իմացել է, որ Կարեն Վարդանյանը բնակվել է Տաթևիկ Բեգլարյանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի