03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ասաց՝ երկուսով պառկենք մահճակալին, որ «թուղթ ու գիրը» հանի. զինվորականի շոկային արկածները. Առավոտ

Արմավիրի մարզի ընդհա­նուր իրավասության աոա­ջին ատյանի դատարանի մարտյան դատավճռի դեմ բողոք բերած երիտասարդը դատապարտվել էր մեկ տարի ազա­տազրկման, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, սակայն պայմանական այն չի կիրառվի: Սակայն ամբաստանյալը վե­րաքննիչ քրեական դատարանից խնդրում էր թողնել կրելու դատավճռով նշանակված իր պա­տիժը: Մարտի 9-ի դատական նիստն ընթացել էր արագացված դատա­կան քննության կարգով: Ամբաստանյալն ուներ բարձրագույն […]

Ծառուկյանը՝ Անի Հովհաննիսյանի համար. Ժամանակ

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի գործով դատա­վարությունը դեռ շարունակվում է եւ հունիսի 8-ին Ուրիխանյանը պետք է հարցաքննվի դատարա­նում: Թերթին հասած տեղեկություններով՝ սակայն հիմա էլ դա­տաքննությունից զատ՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Անի Հովհաննի­սյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի: Բացի այդ, Ուրիխանյանը ներգրավվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակ հենց պայմանով, որ պետք է հրաժարվի այդ […]

Ծնողի հանցավոր կուրություն. ինչպես պաշտպանել երեխային՝ ըստ եկեղեցու

Ամռան առաջին օրը երեխաների համար դարձել է զվարճանքի և ուրախ տոնախմբության օր: Բացի այն, որ հունիսի 1-ը՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, փորձում է երեխաների օրը դարձնել ավելի գունեղ և պայծառ, այն իր հերթին նաև մտորելու այս առիթն է տալիս՝ ինչպե՞ս առավելագույնս պաշտպանել երեխաների իրավունքները: Երեխայի ծննդյան իսկ օրից նրա պաշտպանության մասին նախ հոգում են ծնողները, […]

Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանը՝ մահացած

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար: Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է […]

Գողություն փողոցում կայանված մեքենայից

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ավտոմեքենայի սրահից խոշոր չափերի գողություն կատարած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2017թ. ապրիլի 24-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևանի կենտրոնական փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայից  հափշտակել է «ֆուջիցու» տեսակի համակարգիչ և պայուսակ, որի մեջ եղել են […]

Հայաստանից ՄԻԵԴ ներկայացվող դիմումները աննախադեպ աճել են

Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ 2002 թվականից ի վեր ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության կողմից իրենց իրավունքների ենթադրյալ խախտումների պաշտպանության նպատակով: 2016 թվականը առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ քաղաքացիների կողմից ՄԻԵԴ ներկայացված դիմումների քանակի աննախադեպ աճի պատճառով: Հայաստանից, ընդհանուր առմամբ, ՄԻԵԴ է ներկայացվել 1,588 դիմում: Դիմումների […]

Հրացան, 7 նռնակ և փամփուշտներ

Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում, մայիսի 31-ին, ժամը 17.20-ին, 1982 թ. ծնված Արման Խ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ 17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, որսորդական, ողորկափող հրացան: *** Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 31-ին, ժամը 15.40-ին, 1986 թ. ծնված […]

Պարզվում են օտարերկրյա երկու քաղաքացու դանակահարության հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ օտարերկրյա քաղաքացիների դանակահարության դեպքի առթիվ: 2017թ. մայիսի 31-ի ուշ երեկոյան ահազանգ է ստացվել առ այն, որ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով բժշական կենտրոն են տեղափոխվել օտարերկրյա 2 քաղաքացի։  Իրաքի 23-ամյա քաղաքացու մոտ ախտորոշվել է կրծքավանդակի թիկնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան […]

Դրամապանակի գողը հայտնաբերվեց

Մայիսի 31-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 42 շենքի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին: Նա թիվ 27 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1982 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը՝ գումարով: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:

Ավարտվել է կաշառք պահանջող պաշտոնյայի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Դատապարտյալի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Էդգար Ասատրյանը դատապարտյալ Ալեն Մանուկյանից կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել: Այսպես, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի