27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանը՝ Անի Հովհաննիսյանի համար. Ժամանակ

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի գործով դատա­վարությունը դեռ շարունակվում է եւ հունիսի 8-ին Ուրիխանյանը պետք է հարցաքննվի դատարա­նում: Թերթին հասած տեղեկություններով՝ սակայն հիմա էլ դա­տաքննությունից զատ՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Անի Հովհաննի­սյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի: Բացի այդ, Ուրիխանյանը ներգրավվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակ հենց պայմանով, որ պետք է հրաժարվի այդ գործից, եւ հաշ­տությամբ ավարտվի ամեն ինչ: Թերթի տեղեկություններով’ Ուրիխանյանը դատարանում չի պնդի իր ցուցմունքները, սակայն այս ուղղությամբ բանակցու­թյունները դեռ շարունակվում են, որում ներգրավված է նաեւ Գագիկ Ծառուկյանը:

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի գործով հաջորդ դատական նիստին՝ հունիսի 8-ին, պետք է հարցաքննվի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Վերջինիս հարցաքննությունը պետք է տեղի ունենար դեռևս նախորդ նիստին, սակայն նա չէր ներկայացել դատարան: Փոխարենը նախորդ նիստին հարցաքննվել էր Տիգրան Ուրիխանյանի օգնականը՝ Սարգիս Հարությունյանը, ով, Անի Հովհաննիսյանի փաստաբանի խոսքով, չէր հաստատել նախաքննության ընթացքում Տիգրան Ուրիխանյանի տված ցուցմունքները:

«Իր օգնականը երբ հարցաքննվեց, չհաստատեց Տիգրան Ուրիխանյանի ցուցմունքները, հակասեց նրան: Այս հարցաքննությունից հետո Տիգրան Ուրիխանյանի ներկայացուցիչը դատարանում հայտարարություն կատարեց, թե ՎՏԲ բանկը արատավորել է Տիգրան Ուրիխանյանի համբավը՝ ընդդեմ Անի Հովհաննիսյանի: Այսքանն է եղել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ հավելելով, որ ՎՏԲ բանկի մասով բոլոր ապացույցները հետազոտվել են, մնում է, որ հարցաքննվի Տիգրան Ուրիխանյանը, որից հետո՝ Անի Հովհաննիսյանը, և դատաքննությունը կավարտվի:

Տիգրան Ուրիխանյանը, սակայն, դատարան ներկայանալու ցանկություն չունի, նա նախորդ նիստին դիմում էր գրել դատարան՝ հետևյալ բովանդակությամբ. «Ես ներել եմ ամբաստանյալին, տուժողի դիրքից հանդես գալու ցանկություն չունեմ… Նպատակահարմար չեմ գտնում ներկայանալ դատական նիստերին…»:

Փաստաբան Լիպարիս Սիմոնյանի խոսքով՝ նման պրակտիկա չկա, որ տուժողը դատարան չներկայանա և ցուցմունք չտա: Ճիշտ է, դա իր իրավունքն է, սակայն այդ իրավունքի իրացումը չի կարող կատարվել ի վնաս ամբաստանյալի իրավունքների. ամբաստանյալն իրավունք ունի հարցաքննելու իր դեմ մեղադրական ցուցմունքներ տված տուժողին: Բացի այդ, Անի Հովհաննիսյանի փաստաբանի խոսքով՝ Անի Հովհաննիսյանը իր մեղքը չի ընդունում, ոչ էլ շորթման փաստն է ընդունում, որ դրա համար էլ Ուրիխայանը ների կամ չների նրան:

«Բայցի այդ, եթե Ուրիխանյանը դատարանում պնդի կամ չպնդի իր ցուցմունքը, մեկ է՝ Անի Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չկա, քանի որ նախ՝ Ուրիխանյանի նախընտրական ցուցմունքները այլ ապացույցներով չեն հիմնավորվում և իրենց հիմքում անորոշություն են պարունակում, հետևաբար չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում: Իսկ ցուցմունքները չպնդելու դեպքում նա պետք է կարողանա հիմնավորել, թե ինչու է նախաքննության ընթացքում նման մեղադրանքներ ներկայացրել, որի պատճառով Անի Հովհաննիսյանը հայտնվել է անազատության մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Մեզ հասած տեղեկություններով, սակայն, հիմա էլ դատաքննությունից զատ՝ Տիգրան Ուրիխանյանը և Անի Հովհաննիսյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի: Բացի այդ, Ուրիխանյանը ներգրավվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակ հենց պայմանով, որ պետք է հրաժարվի այդ գործից, և հաշտությամբ ավարտվի ամեն ինչ: Մեզ հասած տեղեկություններով՝ Ուրիխանյանը դատարանում չի պնդի իր ցուցմունքները, սակայն այս ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակվում են, որում ներգրավված է նաև Գագիկ Ծառուկյանը:

Անի Հովհաննիսյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ դատաքննությունից զատ՝ որևէ այլ հարթությունում որևէ բանակցություն չի ընթանում, որում ներգրավված լինի նաև Անի Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ նախընտրական շրջանում, երբ Տիգրան Ուրիխանյանը առաջադրվել էր պատգամավորության թեկնածու, մամուլով տեղեկություն շրջանառվեց, որ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է իր ցուցմունքներից: Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, նշեց, որ ինքը տեղեկություններ չունի, թե Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից, ինչի մասին գրեց մամուլը: «Ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը երկու դրվագով մեղադրվում է գումարներ շորթելու համար: Առաջին դրվագով մեղսագրված է, որ Անի Հովհաննիսյանը «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով, նաև՝ նոր վարկաբեկիչ հրապարակումներ անելու սպառնալիքով խոշոր չափի՝ 1 միլիոն դրամի շորթում է կատարել: Նա 2016 թվականի փետրվարի 2-ից մինչև մարտի 14-ը Analitik.am կայքում պարբերաբար հրապարակել է ՀՀ տնտեսության համար հիշյալ բանկի վնասակարության, Ադրբեջանի կողմից բանկի միջոցով ՀՀ-ում գործունեություն ծավալելու և շահույթ ստանալու վերաբերյալ նյութեր: Ապա իր կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կ.-ին օգտագործելու միջոցով, «իր իրական մտադրությունը քողարկելով», հանձնարարել է, իբր, հիշյալ բանկի գործարար համբավի վերաբերյալ դրական հրապարակումներ կատարելու, բանկի գործունեությունը լուսաբանելու և գովազդելու համար բանկի հետ ֆինանսական համագործակցության պայմանագիր կնքելու առաջարկով դիմել բանկին: Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը «պայմանագրի անվան տակ փորձել է քողարկել հրապարակումներով արված սպառնալիքների ազդեցությամբ ներկայացվող գումարային պահանջը»:

Անի Հովհաննիսյանի կայքի առաջարկները բանկի կողմից մերժվել են: Այդ մասին իմանալով՝ Անի Հովհաննիսյանը մինչև ապրիլի 30-ը շարունակել է կայքում «ՎՏԲ Հայաստան» բանկի օրինական շահերին վնաս պատճառող, բանկի գործարար համբավն արատավորող տեղեկությունների հրապարակումը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 31 կետով:

Երկրորդ դրվագով Անի Հովհաննիսյանին մեղսագրված է, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 6-ին, 2015 թվականի հունվարի 30-ին, 2016 թվականի ապրիլի 5-ին Analitik.am կայքում հրապարակել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին ու նրա կնոջն արատավորող, նրա օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, մասնավորապես՝ «ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի կայքը կեղծիքներ է անում ՕԵԿ-ական Բոթոյանի համար», «ԲՀԿ-ական պատգամավորին պատկանող կայքը կասկածի տակ է առնում Գագիկ Ծառուկյանի «Տարվա մարդ» մրցանակը, «Տիրոջը կորցրած ջայլամները», «Անգամ պատերազմը չի խանգարում Ուրիխանյանի կապրիզներին» վերնագրերով նյութերում:

Ըստ մեղադրանքի՝ Անի Հովհաննիսյանը սպառնացել է Տիգրան Ուրիխանյանին, նրա ընտանիքի անդամներին արատավորող տեղեկությունների հրապարակումը շարունակել և կատարել է շորթում, ըստ մեղադրանքի՝ պահանջելով այդ բանը չանելու համար իրեն ամսական վճարել 300 հազար դրամ:

Տիգրան Ուրիխանյանը պահանջվող գումարը Անի Հովհաննիսյանին փոխանցելու համար լիազորել է «Ալյանս» կուսակցության կենտրոնական գրասենյակի ղեկավար Սարգիս Հարությունյանին: Իսկ Անի Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի՝ օգտագործել է «Անալիտիկ» ՍՊԸ-ի մամուլի ակումբի պատասխանատու Վարդիթեր Գ.-ին, ով տեղյակ չէր Անի Հովհաննիսյանի մտադրության մասին ու հանցանքը կատարել է անզգուշությամբ: Վարդիթեր Գ.-ն Անի Հովհաննիսյանի կողմից ուղարկվել է Սարգիս Հարությունյանի հետ հանդիպելու, 300 հազար դրամը վերցնելու և իրեն փոխանցելու:

Մայիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, Վարդիթեր Գ.-ն Coffee story սրճարանում հանդիպել է Սարգիս Հարությունյանին, որտեղ վերջինս 300 հազար դրամը՝ 15 հատ 20 հազարանոցներով, հանձնել է Վարդիթերին՝ դնելով նրա նոթատետրի մեջ:

Վարդիթեր Գ.-ն հիշյալ սրճարանից իր նոթատետրով ու վերցրած գումարով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ վարչություն, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է շորթմամբ ստացված ամբողջ գումարը՝ 300 հազար դրամը:

Այս դրվագով Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով:

 

Օրվա մյուս հրապարակումներին շծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ