03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուի ինքնությունը հայտնի է. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են  ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։ ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, ում նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի […]

Տղամարդը դանակահարել է նախկին աներոջը.Արտակարգ դեպք Երեւանում

Երեւանում այսօր՝ մայիսի 31-ին, դանակահարություն է տեղի ունեցել: Տղամարդը դանակահարել է նախկին կնոջ հորն ու դիմել փախուստի: Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ դանակահարության դեպք է գրանցվել, հիվանդանոց է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Կա կասկածյալ, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Բերման է ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը

Այսօր ժամը 15 անց 30-ի սահմաններում Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայից ապօրինաբար բերման են ենթարկել վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին, սառը զենք կրելու կասկածանքով: Այս պահին Արգիշտին գտնվում է Կենտրոնի ոստիկանությունում: Հարգելի լրագրողներ արձագանքեք: Հայաստանում շարունակվում են ռեպրեսիաները: Անի Կաղինյանի գրառումը

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության մասին կեղծ ահազանգի հեղինակին

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է ս.թ. մայիսի 29-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգ կատարած անձը: ԱԱԾ կենտրոնից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը` առավոտյան ժամը 06:05-ին, ՀՀ քաղաքացի, 1988թ. ծնված Սարգիս Սուրենի Սարիբեկյանը Երեւան քաղաքից զանգահարել է ոստիկանության «1-02» հեռախոսահամարին եւ հայտնել, թե իբր […]

«Հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հայացքների ֆոնին ձերբակալություններին, ասաց, որ քաղաքական պատվերներն ապացույցներով են գնահատվում: «Հիմա պատկերացրեք՝ մի քաղաքական սուբյեկտ՝ ինչ-որ ընդդիմադիր ներկայացուցիչ կատարում է մի հանցագործություն, դա հո չնշանակեց, որ նա քաղաքական հանցագործ է, հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ […]

Ուշադրություն վարորդներին. ՃՈ տեսուչի միայն տեսնելը բավարար չէ

Հարգելի վարորդներ, ՃՈ տեսուչի միայն տեսնելը բավարար չէ «ամրագոտիով չամրակապվելու» կամ «հեռախոսից օգտվելու» ակտ կազմելու համար. Մի համաձայնվեք ակտի հետ և դիմեք դատարան: Այնտեղ ոստիկանը պարտավոր է ներկայացնել ապացույց` տեսանյութ: Իհարկե, միշտ պետք է ամրակապված ինել ու չօգտվել հեռախոսից. բայց պետք է նաև խուսափել զրպարտությունից և դրամաշորթությունից: Տեղեկացնում է 102.ամ-ը: 

«Եթե կլինի մեկը, ով կարող է ասել, որ իմ պաշտոնավարման ժամանակ կաշառք է տրվել վերևներին…» /տեսանյութ/

«Ես հիմա կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները, իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների, որովհետև դատավորների կողմից կոռուպցիոն հիմքերը իրենց կողմից այլ ավելի խորը արմատներ ունեն, քան սոցիալական ապահովությունն է: Մենք ունենք իրավիճակ, որը միայն Հայաստանին չէ բնորոշ, եթե դու ունենաս դատավորի շատ բարձր աշխատավարձ, դա ինքնին դեռևս չի նշանակում կոռուպցիայի բացառում»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ […]

Հայաստանում՝ 2.5 տոկոս երեխաները ծայրահեղ աղքատության վիճակում են. փաստաբան/տեսանյութ/

«Մարդու իրավունքների պաշտպանի 2016 թվականի զեկույցում բավականին մանրամասն ներկայացվում է երեխաների պաշտպանության վիճակը : Առաջին ցուցանիշը ներկայացնում է աղքատությունը և  պարզ է դառնում, որ Հայաստանի հանրապետությունում  երեխաների  շուրջ 2 ու կես տոկոսը գտնվում է ծայրահեղ աղքատության վիճակում, իսկ 32 տոկոսը աղքատության վիճակում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Դավիթ Վարդանյանը: Փաստաբանը նշում […]

Խառնաշփոթ քվեարկության ժամանակ

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթը ԱԺ-ն երկրորդ և ամբողջական ընթերցմամբ ընդունեց՝ 61 կողմ, 35 դեմ և  0 ձեռնպահ քվեարկությամբ:  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, թե բացակա պատգամավորներ կան, բայց քվեարկած պատկերում կա լրիվ […]

Ազգային ժողովը միաձայն քվեարկեց

Ազգային ժողովը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Պետական տուրքի մասին» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունեց միաձայն՝ 93 կողմ: Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է երկրի ամբողջ տարածքում, այդ թվում, սահմանամերձ գոտիներում, ռադիոհեռարձակման ապահովման նպատակով նոր մրցույթներ հայտարարել:  Այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ: Ռադիոհեռարձակման մրցույթների հայտարարման արդյունքում հնարավորություն կտրվի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի