04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի»

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով քաղաքական հայացքների ֆոնին ձերբակալություններին, ասաց, որ քաղաքական պատվերներն ապացույցներով են գնահատվում: «Հիմա պատկերացրեք՝ մի քաղաքական սուբյեկտ՝ ինչ-որ ընդդիմադիր ներկայացուցիչ կատարում է մի հանցագործություն, դա հո չնշանակեց, որ նա քաղաքական հանցագործ է, հո չի՞ նշանակում, որ նրա նկատմամբ հետապնդումը քաղաքական ենթատեքստ ունի: Գնահատեք և քննարկեք այդ ամենն ապացուցյների տեսանկյունից»:

Ըստ Կոստանյանի՝ միայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ հանցագործություն կատարած անձն ունեցել է այլ քաղաքական ընկալում, անընդունելի է ասել, որ դա քաղաքական հետապնդում է՝ անգամ տրամաբանության տեսանկյունից: Կոստանյանն ասաց նաև, որ եթե անգամ մամուլում լինեն բազմաթիվ հրապարակումներ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կաշառք վերցնելու մասին, միևնույն է, դա չի կարող հիմք լինել պատասխանատվոթյան ենթարկելու համար: «Հարկավոր են ապացույցներ և կոռուպցիոն սխեմայի երկրորդ սուբյեկտը՝ այն անձը, ով բողոք կներկայացնի համապատասխան մարմիններին»: Կոստանյանը հարկ համարեց հիշեցնել նաև, որ իր՝ դատախազ եղած ժամանակ է, որ քրեական պատասխանատվության է ենթարկվել Լոռու մարզի դատավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ