03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ո՞ւմ է կասկածում Դոն Պիպոն իր մահափորձի մեջ. «Ժամանակ»

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող […]

44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Լոռու մարզի  44-ամյա բնակչուհին  ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել բռնության զոհ։ Մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 44-ամյա կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել էր 2016թ. սեպտեմբերի 9-ին՝ բժշկական կենտրոնից։  Շտապօգնության աշխատակիցները,  ամուսնու կանչի հիման վրա […]

Խանութից գողացել են քաղաքացու բջջային հեռախոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու խանութի սրահից բջջային հեռախոս գողացած անձի ինքնությունը։ 2017թ. մայիսի 8-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող խանութներից մեկի սրահից հափշտակել […]

Նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործով կատարված […]

Հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է […]

«Շահեց արդարադատությունը»

Ինչպես հայտնի է, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել է: Անդրադառնալով այս թեմային՝  նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում  հիշեցրեց՝  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող դատավորներին, քննիչներին ու դատախազներին հնարավորություն տալ շարունակել աշխատել՝ միաժամանակ ստանալով թոշակ:   […]

Ձերբակալվել է քրեակատարողական հիմնարկի նախկին պաշտոնյան

ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի՝ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է Հրազդան ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին պետ Վ. Ա.-ն: Համաձայն հիշյալ դեպքի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերի, Վ. […]

Ալիեւի սցենարը՝ հյուծող պատերազմ /տեսանյութ/

Ադրբեջանն ուզում է հյուծող պատերազմի միջոցով հասնել արդյունքի, քանի որ այդ երկրի քաղաքական էլիտան կարծում է՝ այլ տարբերակ չկա, հարկավոր է Արցախը բռնակցել Ադրբեջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը: Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը զգում է, որ ոչ մի ուժ իրեն սաստել չի կարողանում, այդ իսկ պատճառով շարունակում է պարբերաբար խախտել […]

« Եթե իրենք իրենցից ձեռք են քաշել, թող դատեն». Արարատ Խանդոյանի կին

«Մեր համար սպասելի էր, որ դատախազը կարող է նման պատժաչափ պահանջել, բայց այդ 4 տարին միայն դատախազի կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը: Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է (Միայնակ գայլ): Նշենք , որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի