« Եթե իրենք իրենցից ձեռք են քաշել, թող դատեն». Արարատ Խանդոյանի կին
«Մեր համար սպասելի էր, որ դատախազը կարող է նման պատժաչափ պահանջել, բայց այդ 4 տարին միայն դատախազի կարծիքն է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի կինը՝ Սոնա Թամարյանը:
Նշենք, որ Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է (Միայնակ գայլ):
Նշենք , որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի բողոքը՝ նրա փաստաբանին հղած նամակում հայտնելով, որ այն քննության կառնի առաջին իսկ հնարավորության դեպքում։
Արարատ Խանդոյանի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը Ստրասբուրգի դատարան բողոք էր ներկայացրել 3 ամիս առաջ։ Արա Ղարագյոզյանը նշել էր, որ դատարանները արդեն մի քանի անգամ մերժել են գրավի դիմաց ազատ արձակել 10 ամիս առաջ կալանավորված Խանդոյանին՝ առանց հստակ հիմնավորումների։
«Մենք հույս ունենք որ ՄԻԵԴ-ը ամեն բան իր տեղը կդնի»,-նշեց Արարատ Խանդոյանի կինը:
Նա նշեց, որ ամբողջ ընտանիքով չեն աշխատում.«Դէ ապրում ենք էլի»:
Սոնա Թամարյանը ամիսը երկու անգամ այցելում է ամուսնուն: Նրա խոսքով՝ Արարատի տրամադրությունը լավ է:
«Ինչ ասեմ, եթե իրենք իրենցից ձեռք են քաշել՝ թող դատեն»,-եզրափակեց Սոնա Թամարյանը: