20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ալիեւի սցենարը՝ հյուծող պատերազմ /տեսանյութ/

Ադրբեջանն ուզում է հյուծող պատերազմի միջոցով հասնել արդյունքի, քանի որ այդ երկրի քաղաքական էլիտան կարծում է՝ այլ տարբերակ չկա, հարկավոր է Արցախը բռնակցել Ադրբեջանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը զգում է, որ ոչ մի ուժ իրեն սաստել չի կարողանում, այդ իսկ պատճառով շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը:

«Անպատժելիությունը ծնում է էսկալացիաների շատացում», – նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով՝ աշխարհաքաղաքական  դիրքը Ադրբեջանին հնարավորություն է տվել որոշակի առավելություններ ունենալ որոշ հարցերում, որոնցից ամենակարևորը,  թերևս,  նավթի առկայությունն է: Իրավապաշտպանը հիշեցրեց՝  հայկական կողմը պետք է օգտագործի՝   միջազգային իրավունքի նորմերով  իրեն տրված  իրավունքները՝  այս պարագում հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ