03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հետախուզվող՝ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.20-ին, «Զվարթնոց» օ/կ-ից բերման են ենթարկել Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանած, 1973 թ. ծնված Վարդան Մ.-ին, որը 2015թ. ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

Սնունդի և առողջ ապրելակերպի ոլորտի ստարտափները կարող են շահել 2500$

Շարունակելով համագործակցությունը տարբեր կազմակերպությունների հետ «Sevan Startup Summit»-ը ձեռք է բերել համաձայնություն «Art Lunch»-ի հետ։ Սամմիթի շրջանակներում «Art Lunch»-ը կանցկացնի հատուկ մրցույթ սննդի և առողջ ապրելակերպի հետ կապված ստարտափների միջև։ Հաղթողն ընտրվելու է «Art Lunch»-ի կողմից հուլիսի 28-ին` Սամմիթի շրջանակներում։ «Art Lunch Battle»-ի առաջին տեղը զբաղեցրած ստարտափը կստանա 2500$ խրախուսական մրցանակ։ Լինելով Հայաստանի առաջատար սննդի […]

Կարենի հեռախոսի քարտը գտնվել էր Գավառում.նոր մանրամասներ փորձագետի սպանությունից

Այսօր` հունիսի 5-ին, Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը:Նախատեսված էր, որ  պետք է հարցաքննվեր գործով վկա Հայկ Թոփչյանը: Հրավիրված վկան  չէր ներկայացել և  դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:  Հայկ Թոփչյանը վարձակալության հիմունքներով բնակվել է Լենինգրադյան փողոցում, սպանված Կարեն Վարդանյանի բնակության վայրի հարևանությամբ: […]

22-ամյա լոռեցին ինքնասպանության փորձ է կատարել ֆեյսբուքյան ուղիղ եթերում. «Փաստինֆո»

Հունիսի 3-ին լոռեցի մի երիտասարդ նման փորձ է կատարել, ինչը սոցիալական ցանցով ուղեղ եթերում տեսել են տասնյակ քաղաքացիներ և նրանցից մեկը, ժամանակ չկորցնելով, ահազանգել է իրավապահներին: Այդ մասին տեղեկացնում է Pastinfo.am -ը: 22-ամյա երիտասարդն իրենց տանը կից անասնագոմում փորձել է կախվելու միջոցով ինքնասպան լինել և, միևնույն ժամանակ, նա Ֆեյսբուք սոցիալական ցանցով ուղիղ եթերով հրապարակել է իր մտադրությունը, […]

Խոշոր չափերով կաշառք ստացած նախկին պաշտոնյան կալանավորվել է

ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի դատապարտյալից և նրա հարազատներից խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու համար կալանավորվել է Հրազդան ՔԿՀ-ի օպերատիվ խմբի նախկին ղեկավար Վ. Ա.-ն: Այսպես, հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ Վ. Ա.-ն, Հրազդան ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ին հիմնարկի […]

Կամ մաքրվեք ձեր պղծություններից, կամ գնացեք տուն

2017 թ.-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում գովազդային վահանակների վրա տեղադրվել էին այլասերվածների ապրելակերպը գովազդող, պղծությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող սոցիալական պաստառներ, որոնք երկու օր անց  հանվեցին քաղաքացիների բազմաթիվ ահազանգ-բողոքներից հետո: Երևանի քաղաքապետարանը այդ պաստառները ապամոնտաժեց այն պատճառաբանությամբ, որ  իր կողմից դրանց տեղադրման համար համապատասխան թույլտվություն չի տրամադրել: Ինչևէ, փաստենք, որ այդ գովազդների տեղադրումը այլասերման՝ նույնասեռականության և […]

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ ՔԿՀ-ների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանցառողջության պահպանման […]

Ուշագրավ զարգացում կուրսանտի սպանության գործով

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանին պատասխանատվության ենթարկելու համար Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դիմել  է ՀՀ փաստաբանների պալատ: Հովիկ Արսենյանի նկատմամբ  դատարանը դատական սանկցիա կիրառելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դատական նիստի ընթացքում առանց նախագահողի թույլտվության փաստաբանը […]

Ահաբեկչություն Լոնդոնում․ կա 6 զոհ /տեսանյութ/

Լոնդոնում հունիսի 3–ի լույս 4-ի գիշերը մի քանի ահաբեկչություն է տեղի ունեցել, որի արդյունքում կա 6 զոհ եւ տասնյակ վիրավորներ։  Նախ միկրոավտոբուսը փողոցի անցումի վրա մխրճվել է մարդկանց մեջ, ապա երեք տղամարդ մեքենայից դուրս են եկել ու դանակով զինված՝ հարձակվել Բորո շուկայի մոտ գտնվող ռեստորանում նստած մարդկանց վրա։  Նշվում է, որ ոստիկանները չեզոքացրել են ահաբեկիչներին։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի