26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը՝ ՔԿՀ-ների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների և Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի անդամների կողմից  քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել են խնամքի կարիք ունեցող՝ ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության, նրանց պատշաճ խնամքի կազմակերպման, դրա ոչ բավարար լինելու հետ կապված խնդիրներ: Այս և քրեակատարողական հիմնարկներում առողջության իրավունքին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ ներկայացված են Պաշտպանի՝ «Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանցառողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ» արտահերթ զեկույցում:

 

Զեկույցում վերլուծվել են բժշկական օգնության, խնամքի պայմանների,  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, քրեակատարողական հիմնարկներում բժշկական տեխնիկայի բավարար հագեցվածության,  դեղորայքային ապահովվածության խնդիրները: Ներկայացված են բժշկական անձնակազմի կադրային համալրվածության և պատշաճ որակավորման, ինստիտուցիոնալ անկախության հարցերը:

Զեկույցն արտացոլում է Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված` կալանավորված անձանց ևդատապարտյալների բողոքների ուսումնասիրության արդյունքները, Պաշտպանի կայացրած` մարդուիրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշումները, դրանցում ձևավորված իրավական չափանիշները:

Միջազգային իրավաբանության, մեր երկրի ներպետական օրենսդրության և պրակտիկայում արձանագրված խնդիրների համադրված վերլուծության հիման վրա զեկույցում ներկայացված են ազատությունից զրկված անձանց առողջության իրավունքի բարելավմանն ուղղված առաջարկներ:

 

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ՝

http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/publications/b8beba20cc5240c574dd202b118ce109.pdf

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ