03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ Իրանի խորհրդարանում․ կա զոհ եւ վիրավորներ

Անհայտ անձինք կրակոցներ են արձակել Իրանի խորհրդարանում, ինչի արդյունքում կա զոհ եւ վիրավորներ։ Իրանական Tasnim գործակալությունը նշում է, որ վիրավորները երեքն են։ Նշվում է, որ զոհն ու վիրավորները խորհրդարանի անվտանգության աշխատակիցներն են։ Նշվում է, որ զինված անձինք ներխուժել են խորհրդարանի շենք ու կրակ բացել։ Այժմ նրանք մի քանի հոգու պատանդ են պահում, կրակոցներն էլ դեռեւս չեն դադարել։ […]

Կփոշմանեն՝ ճար անող կա․ Հրապարակ

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեին խորհրդարանում փակ հանդիպումներ է ունեցել «Ծառուկյան» դաշինք եւ ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ։ Առանձին-առանձին հանդիպումների ժամանակ նա քննարկել է իր «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերը, մինչ դրանք օրենսդրական նախաձեռնության կարգով կներկայացվեն ԱԺ-ին։ Մասնավորապես նշել է, որ «Ես եմ» ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայելու որոշում, […]

Ամրագոտի չկապելու եւ հեռախոսից օգտվելու զրպարտություն

Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ նկատել, որ այս գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն: Ամրագոտին անհրաժեշտություն է, որը փրկում է կյանքեր: Կապեք ամրագոտի Ձեր իսկ անվտանգության համար, բայց մի թույլ տվեք ՃՈ տեսուչներին զրպարտել Ձեզ (շառ անել), կազմել սուտ արձանագրություններ և ստիպել վճարել դրանց համար: Ինչպես բոլորս գիտենք ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսով խոսելու համար կազմված […]

Փարիզի կենտրոնում կրակոցներ են հնչել /տեսանյութ/

Փարիզի կենտրոնում նախօրեին կրակոցներ են հնչել։ Անհայտ անձը Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ հարձակվել է ոստիկանի վրա՝ մուրճը ձեռքին, ինչին ի պատասխան՝ վերջինը կրակ է բացել տղամարդու ուղղությամբ։ Թե որն է եղել հարձակման պատճառը, առայժ հայտնի չէ։

«Ախպեր, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»

Նոր մի դեպք տեղի ունեցավ, որը խորհրդանշում է հասարակական խնդիրների փունջ։ Մաշտոցի պողոտայում՝ օպերայի դիմացի մայթին, միջին տարիքի մի տղամարդ շատ ուժեղ ապտակեց մի կնոջ։ Մոտեցա, ձեռքերը ոլորեցի։ Տղամարդը սկսեց ամբողջ փողոցով գոռալ, որ ինքը ոստիկանության աշխատող է և պահանջում էր բաց թողել իրեն։ Պարզվեց «Արտաշի մոտ» ռեստորանի «ստայանշիկն» էր։ Ամենատարօրինակը այն էր, որ երբ […]

Անի Հովհաննիսյանը բացում է փակագծերը

Օրերս մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ  Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանը և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի, քանի որ այս գործին Գագիկ Ծառուկյանն է խառնվել: Այս առիթով Անի հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, որում  հերքում է Տիգրան Ուրիխանյանի հետ բանակցությունների մասին հրապարակումը: Ստորև ներկայացնում ենք Անի Հովհաննիսյանի հայտարարությունը. Օրեր […]

ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել Երեւանի ավագանու ընտրություններում  մի շարք դիտորդների բողոքները տեղամասային հանձնաժողովների դեմ։ Այդ մասին որոշումն ընդունվել է հունիսի 6-ին ԿԸՀ նիստի ժամանակ։ Դիտորդները, «Իրավական Եվրոպա ասոցացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ, բողոքարկել են տեղամասային հանձնաժողովների գործողություները, որոնք չեն ցանկացել արձանագրել նկատած խախտումները։ Դրան ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ տեղամասային […]

Մեծ արագությամբ ընթացող մեքենայի բեռնախցիկից երկու երեխա է ընկել /տեսանյութ/

Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սոչիում։ Մեքենան մեծ արագությամբ ընթացել է, երբ դրա բեռնախցիկից երկու փոքր երեխա է ընկել։ Մեքենայի ղեկին կին է եղել։ Ընթացքի ժամանակ մեքենայի բեռնախցիկը բացվել է, եւ սկզբում մի փոքրիկն է ցած ընկել, հետո՝ մյուսը։  Բարեբախտաբար, անցորդները տեսել են ու ժամանակին օգնել փոքրիկներին։ Նրանցից մեկը՝ 3 տարեկան աղջնակը, վնասվածքներով հիվանդանոց է […]

Վլադը հետևից խփում էր Վաչագանին.նոր մանրամասներ Մանսուրյան ընտանիքի կացնահարումից

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով նիստը: Ցուցմունք տվեցին կացնահարված Մանսուրյաններին առաջին օգնությունը ցուցաբերած հարեւանները: Լիլիթ Հարությունյանի խոսքով՝  2016թ. հուլիսի 8-ի գիշերն ամուսնու հետ քնած է եղել, երբ ձայներից արթնացել է, ամուսինը շտապել է դուրս, ինքն էլ նրա հետեւից: Նրա խոսքով, դուռը բացել է եւ […]

Պամաճ գյուղում թալանել են «От Мартина» սեփականատիրոջ հայրական տունը

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջի տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, հայտնում է akhaltskha.net-ը: «От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանն գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի