«Ախպեր, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ»

Նոր մի դեպք տեղի ունեցավ, որը խորհրդանշում է հասարակական խնդիրների փունջ։
Մաշտոցի պողոտայում՝ օպերայի դիմացի մայթին, միջին տարիքի մի տղամարդ շատ ուժեղ ապտակեց մի կնոջ։ Մոտեցա, ձեռքերը ոլորեցի։ Տղամարդը սկսեց ամբողջ փողոցով գոռալ, որ ինքը ոստիկանության աշխատող է և պահանջում էր բաց թողել իրեն։ Պարզվեց «Արտաշի մոտ» ռեստորանի «ստայանշիկն» էր։
Ամենատարօրինակը այն էր, որ երբ արդեն իսկական ոստիկանները զբաղվեցին այս միջադեպով, խրոխտությունը միանգամից կորավ ու ինձ հարցնում էր.
-Ախպեր ի՞նչ ես ուզում, իմ կնգան ես իրավունք չունե՞մ տփեմ։
Գրում է Նարեկ Մալյանը: