23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Պամաճ գյուղում թալանել են «От Мартина» սեփականատիրոջ հայրական տունը

Ախալցխայի փոքր Պամաճի «От Мартина» սեփականատիրոջի տունը թալանել են: Գողացել են կենցաղային օգտագործման համար տեխնիկան, գումար և թանկարժեք ալկոհոլային խմիչքներ, հայտնում է akhaltskha.net-ը:

«От Мартина» սեփականատիրոջ հայր՝ Մարտին Պապոյանը ասում է որ փոքր Պամաճում տունը թալանել են հավանաբար մայիս ամսվա վերջում, երբ նա գտնվում էր Երևանում: Մարտին Պապոյանն գյուղ վերադարձել է մայիսի 29-ին: Տուն վերադառնալիս նա հայտնաբերել է, որ տնից կորել է հեռուստացույցը,   միկրոալիքային վառարանը, թանկարժեք ալկոհոլային խմիչքները և 5 000 ԱՄՆ դոլար, որը գողացել են  դրամապանակի և վարորդական վկայականի հետ միասին:

Նրա ասածով դռները և պատուհանները վնասված չեն:  Մարտին Պապոյանն ասում է որ նման բան երբեք չի պատահել և նա ոչ մեկի վրա չի կասկածում: Նա հիմնականում Երևանում է ապրում և ամառը գալիս է Վրաստան: Ոստիկանությունը դեռ չի կարողացել հայտնաբերել գողերին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ