27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ամրագոտի չկապելու եւ հեռախոսից օգտվելու զրպարտություն

Հարգելի ընթերցողներ, խնդրում եմ նկատել, որ այս գրառումը վերաբերվում է զրպարտություններին և չի քարոզում օրինազանցություն: Ամրագոտին անհրաժեշտություն է, որը փրկում է կյանքեր: Կապեք ամրագոտի Ձեր իսկ անվտանգության համար, բայց մի թույլ տվեք ՃՈ տեսուչներին զրպարտել Ձեզ (շառ անել), կազմել սուտ արձանագրություններ և ստիպել վճարել դրանց համար:

Ինչպես բոլորս գիտենք ամրագոտիով չամրակապվելու և հեռախոսով խոսելու համար կազմված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հանդիսանում են ամենահաճախ կազմվողը և կարելի է ասել, որ դրանք հանդիսանում են հիմնական զրպարտության և դրամաշորթության միջոցը ՃՈ աշխատակիցների մեծ մասի կողմից, քանի որ նրանց սխալ համոզմամբ` «Ռեմենի, սիգարետի ու հեռախոսով խոսելու ակտերը ենթակա չեն ապացուցման և բավական է միայն ՃՈ տեսուչի աչքով տեսնելու փաստը:»

Հարգելի վարորդներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ նմանատիպ հայտարարությունները անօրինական են և աչքով տեսածը չի կարող հանդիսանալ հիմք դատարանում` բողոքարկման դեպքում.

Հետևաբար հորդորում ենք բոլոր վարորդներին չհամաձայնվել այդ ակտերի հետ, նշումների վայրում նշել որ տեսուչի կազմած արձանագրության հետ համաձայն չեք ու բողոքարկելու եք դատարանում: Իսկ դատարանում արդեն աչքով նկատած ՃՈ տեսուչը պարտավոր է բերել հիմնավոր ապացույցներ` օրենքով սահմանված կարգով:

Հավելյալ օգնություն ստանալու համար կարող եք կապվել Վարորդի Ընկեր գրասենյակի աշխատակիցների հետ ովքեր անվճար և անշահախնդիր կօգնեն կազմել վարչական դատարան դիմելու հայցադիմումը.

«Վարորդի Ընկեր» նախաձեռնություն

Հասցե: ք. Երևան, Մամիկոնյանց 36  (քարտեզ)
Հեռ: 098 102 178

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ