03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարուցվել է քրեական գործ՝ հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 1959 թ. ծնված Վալերի Թորոսյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝  2017թ. հունիսի 8-ին՝ ժամը 12.25-ի սահմաններում, Հրազդանի քաղաքապետարանին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի, 444 LL 70 համարանիշի ավտոմեքենան, Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում, Քաղսի գյուղից դեպի Հրազդան ընթանալիս, նախկին կաթի գործարանի մոտ, վրաերթի […]

«Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե գնամ Սերժի դուռը…»/տեսանյութ/

«2011 թվականի հունիսի 1-ին իմ տղային աչքիս առաջից տարան ու կորցրին: Տարան իբր ընկերները՝ Գարիկ Գրիգորյանը, Արսեն Մկրտչյանը, Վիկտոր Հայրապետյանը ու Արտավազդ Հարությունյանը տարան: Արայիկս էլ տուն չեկավ»,-Henaran.am-ի թղթակցին պատմեց կապանցի Էմմա Հարությունյանը: Մայրը դեռ սպասում է որդուն և նա հույս ունի, որ ցանկության դեպքում վարչեպետ Կարեն Կարապետյանը նրան կգտնի: «Գամ նստեմ Կարապետյանի դուռը, թե […]

Ընտրություններ կանցկացվեն

2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Հունիսի 8-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի […]

ԱՄՆ-ից Հայաստան թմրամիջոցների ներմուծման առանձնապես խոշոր չափերի դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. թմրամիջոցը Հայաստան է ներմուծվել ԱՄՆ-ից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի անդամների ինքնությունը, որոնցից մեկը […]

Կոնֆետներում, որոնցից երեխաները թունավորվել էին, թմրանյութ են հայտնաբերել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Չիտայում օրերս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց՝ Roshen ընկերության «Մեղու» կոնֆետներն ուտելուց հետո։ Ինչպես պարզել է փորձաքննությունը, կոնֆետներում թմրանյութ է եղել։  Նշվում է, որ կոնֆետները երեխաները գտել էին փողոցում ու կերել, ինչից հետո թունավորման նշաններով հիվանդանոց էին տեղափոխվել։ Այժմ ոստիկանությունը նշում է, որ կոնֆետների մեջ թմրանյութ է եղել թաքցրած։     

Ձերբակալվել է կաշառքի միջնորդություն կատարած անձը

Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք` կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ Ն. Ե.-ն: Այսպես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և դրանց շրջանակներում […]

Ոստիկաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները շրջապատել են դատարանի շենքը (ֆոտո, տեսանյութ)

«Սասնա ծռերի» հարազատները եւ նրանց աջակիցները հավաքվել են Էրեբունու դատարանի դիմաց, որտեղ այսօր մեկնարկում է Սասնա ծռերի գործով առաջին դատական նիստը։ Քանի որ դատարանի դահլիճը բավականին փոքր էր, հարազատներին մեծամասնությանը թույլ չտվեցին ներս մտնել դահլիճ, եւ նրանք բողոքի ակցիա էին անում դատարանի շենքի դիմաց։ Այս պահին էլ դեռեւս նանք գտնվում են շենքի դիմաց, սպասում են, […]

«Մեր ասպետներ … » . «Սասնա ծռեր»-ի թեժ դատական նիստը չերկարեց (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը: Դատարանը քննելու է քրեական գործից 14 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը: Ըստ մեղադրանքի, «Սասնա ծռեր»-ի 14 անդամները՝ մասնավորապես «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արմեն Լամբարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Արմեն Բիլյանը և այլք, անցած […]

«Սասնա ծռերի» դատից առաջ մեկնարկեց երթը

Քիչ հետո Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Սասնա ծռերի» գործով առաջին դատական նիստը:  Իսկ մինչ այդ էլ «Ազատությո՛ւն «Սասնա ծռեր»-ին», «Մա՛հ ռեժիմին», «Ազատությո՛ւն Հայաստանը ներքին թշնամուց ազատագրած հերոսներին» կոչերով Ազատության հրապարակից մեկնարկեց «Սասնա ծռեր» խմբի աջակիցների երթը դեպի Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Այսօր դատարանը կսկսի […]

Կալանավորվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը. նրան մեղադրանք է առաջադրվել

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերով իրականացված նախաքննության ընթացքում ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սևակ Շհոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այսպես, հիշյալ քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի