03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Սասնա ծռեր»-ի անդամի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը, որի մոտ վերջերս նորագոյացություն է հայտնաբերվել, գտնվում է  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանրաբեռնված խցերից մեկում:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ այս պահին իր պաշտպանյալին մի շարք հետազոտություններ են հարկավոր.«Արյան անալիզներ են հարկավոր, որով կպարզվի նորագոյացությունների բնույթը: Արդեն մի շաբաթից ավել է դիմել ենք ու […]

2018-ից կլինի վարչապետինը. Հայկական Ժամանակ

Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում կկատարվի փոփոխություն, ըստ որի՝ արտակարգ դրություն հայտարարելու իրավասությունը փոխանցվելու է ՀՀ կառավարությանը: Ներկայումս այդ իրավասությւոնը ՀՀ նախագահինն է:2015թ. ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխություններով, այդ[իազորությունը պետք է անցնի ՀՀ կառավարությանը: «Արտակարգ դրության իրավա­կան ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծում նշված է, որ այն ուժի մեջ է մտնելու նորընտիր նախագահի կող­մից […]

Ինչի՞ հանձնվեցիք … սպանված ոստիկանի մայրը՝ «Սասնա Ծռերին». Հայկական Ժամանակ

2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է: Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում: Մեր զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի […]

Փորձել է գողացված քարտով փող կանխիկացնել. տեսախցիկը ֆիքսել է /տեսանյութ/

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու աշխատասենյակից դրամապանակ գողացած անձի ինքնությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 2-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արշակունյաց 2ա շենքի 12-րդ հարկում գտնվող  աշխատասենյակներից մեկը […]

Սպանություն Ալավերդիում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1978թ. ծնված Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։ 2017 թվականի հունիսի 13-ին` ժամը 12:10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հրազենից կրակոցներ են արձակվել Կամո Փիրուզյանի ուղղությամբ, որի հետևանքով ստացած հրազենային մարմնական վնասվածքներից նա տեղում մահացել […]

Գեւորգ Սաֆարյանին հեռացրին դատարանի դահլիճից

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարության ընթացքում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատարանի դահլիճից երեք ժամով հեռացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանին, քանի որ վերջինս  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել:  Այս առնչությամբ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին  տեղեկացրեց. «Նախագահող դատավորը յուրօրինակ ձեւով է նիստը վարում: Դատախազ Պետրոսյանն ասաց, որ քանի որ ոչ բոլոր պաշտպաններն են ներկա, այդ […]

Ռուս դեսպանին սպանելու հրամանը գյուլենականներն են տվել․ Անկարայի դատախազություն

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպել են գյուլենական համայնքի հետևորդները: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նման եզրահանգման է եկել սպանության գործով հետաքննություն իրականացնող Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը: Ռուս դեսպանի  սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվում է 5 անձ, որոնցից 1-ը Կիպրոսի համալսարաններից մեկի դասախոս է: Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ սպանությունից առաջ  դեսպանի […]

Օբյեկտիվության տեսանկյունից դուք ոչ պատշաճ դատավոր եք. Սեֆիլյանի փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստում մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին՝ կասկած հայտնելով, որ  դատավորը կարող է այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնել: «Առկա է հիմնավոր կասկած, որ դատավորը ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Սույն գործով ունի կողմնակալ […]

Փակուղի. Ժողովուրդ

Մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: […]

Դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ մանկահասակ երեխայի մահվան համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակչուհուն՝ մանկահասակ երեխայի մահվան համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի փետրվարի 14-ին` առավոտյան, Դեբեդ գետի ափին հայտնաբերվել էր 2013 թ. ծնված տղա երեխայի մարմինը, ում նույն օրը մայրը տարել էր նախադպրոցական ուսումնական հաստատություն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի