«Սասնա ծռեր»-ի անդամի մոտ նորագոյացություն է հայտնաբերվել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը, որի մոտ վերջերս նորագոյացություն է հայտնաբերվել, գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծանրաբեռնված խցերից մեկում:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Գերավետյանի շահերի պաշտպան Դավիթ Գյուրջյանը հայտնեց, որ այս պահին իր պաշտպանյալին մի շարք հետազոտություններ են հարկավոր.«Արյան անալիզներ են հարկավոր, որով կպարզվի նորագոյացությունների բնույթը: Արդեն մի շաբաթից ավել է դիմել ենք ու այդ անալիզները չեն հատարվում»,-ասաց պաշտպանը:
Նշենք, որ Վարդան Գերավետյանի կոկորդի շրջանում հայտնաբերվել է խպիպ եւ մեկ այլ նորագոյացություն, որի բնույթը դեռեւս պարզված չէ:
«Վարդան Գերավետյանը ֆիզիկապես իրեն լավ է զգում, բայց մի շարք դժվարություններ ունի, մասնավորապես կուլ տալու հետ կապված, շնչառությունը լավ չէ:Այս պահին մեզ համար առաջնահերթ է պարզել նորագոյացության բնույթը, որից հետո արդեն կդիմեմ պաշտպանյալիս դատապարտյալների հիվանդանոց տեղափոխելու համար»,-ընդգծեց Դավիթ Գյուրջյանը: