27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուս դեսպանին սպանելու հրամանը գյուլենականներն են տվել․ Անկարայի դատախազություն

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախկին դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կազմակերպել են գյուլենական համայնքի հետևորդները: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվակայքի՝ նման եզրահանգման է եկել սպանության գործով հետաքննություն իրականացնող Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը:

Ռուս դեսպանի  սպանությունը կազմակերպելու մեջ կասկածվում է 5 անձ, որոնցից 1-ը Կիպրոսի համալսարաններից մեկի դասախոս է: Հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ սպանությունից առաջ  դեսպանի վրա կրակած Մևլութ Մերթ Ալթընթաշը 5 աստղանի մի հյուրանոցում հանդիպել է նշյալ 5 անձանց հետ:  Ըստ դատարանի հենց այդ ժամանակ էլ նա ստացել է ռուս դեսպանին սպանելու հրամանը:

Նշվում է, որ ռուս դեսպանին սպանելու ծրագիրը սկսել է մշակվել դեռևս 2016թ. նոյեմբերից: Այս ամենը պարզ է դարձել Ալթընթաշի հեռախոսը գաղտնալսելու ընթացքում: Թուրքական աղբյուրը չի հրապարակում նշյալ անձանց անունները:

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր դեկտեմբերի 19-ին՝ Անկարայում։ Ռուս դեսպանի վրա հարձակումը կատարվել է Անկարայում ժամանակակից արվեստների կենտրոնում, որտեղ տեղի էր ունենում «Ռուսաստանը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, զբոսաշրջիկի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի պաշտոնական բացումը։
Հարձակումն իրականցրած Մևլութ Մերթ Ալթընթաշը, ով եղել է ոստիկանության աշխատակից, մտել է թանգարան, Կարլովի ելույթի ժամանակ նախ օդ է կրակել, ապա մեջքից կրակել է դեսպանի վրա։ 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ