20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Օբյեկտիվության տեսանկյունից դուք ոչ պատշաճ դատավոր եք. Սեֆիլյանի փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի և մյուս մեղադրյալների գործով դատական առաջին նիստում մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին՝ կասկած հայտնելով, որ  դատավորը կարող է այս գործով օբյեկտիվ քննություն իրականացնել:

«Առկա է հիմնավոր կասկած, որ դատավորը ցուցաբերել է կողմնակալություն և չի կարող լինել օբյեկտիվ: Սույն գործով ունի կողմնակալ վերաբերմունք, ունի այնպիսի համոզմունք, որը չի բխում օբյեկտիվ փաստերից», – հայտարարեց փաստաբանը:

«Օբյեկտիվության տեսանկյունից դուք ոչ պատշաճ դատավոր եք», – Արայիկ Պապիկյանի  միջնորդությունը պաշտպանեց Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Այս գործով դատախազը առարկեց միջնորդությանը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց մեկ ժամ ընդմիջում ՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդության մասին որոշում կայացնելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ