03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տեսախցիկներն արձանագրել են ավտոմեքենայի հայելին գողանալու դրվագը (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կայանված ավտոմեքենայի կողային հայելիները գողացած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2017թ. մայիսի 3-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձինք, Երևան քաղաքի բակերից մեկում կայանված  ավտոմեքենայից հափշտակել են կողային հայելին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական […]

Ըստ հաղորդման` ոստիկանն անցել է իր պաշտոնեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Աբովյան քաղաքի բնակիչ Լ. Կ.-ի հաղորդման հիման վրա: Այսպես, Լ. Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 07.04.2017թ.-ին Երևան քաղաքում ականատես է եղել զենքով խուլիգանության կատարման դեպքի, որի կապակցությամբ իր ընկերուհին ահազանգել է ոստիկանություն: Նույն օրը Լ. Կ.-ն ու […]

«Կմորթեմ,եսիմ ինչ կանեմ, վախեցել են խոսել…». սպանված կուրսանտի գործում նոր զարգացումներ կան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը: Այսօրվա նիստին հարցաքննվեց գործով վկա Էրիկ Բեգլարյանը,ով գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի հետ նույն ննջասենյակում է քնել։ Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է  դեպքի նախորդ օրը, երեկոյան՝  ժամը 23։00-ի սահմաններում։ «Այդ […]

Հարձակում Փարիզի ռեստորաններից մեկում․ կան վիրավորներ /տեսանյութ/

Նախօրեին երեկոյան անհայտ անձը հարձակվել է Փարիզի ռեստորաններից մեկի վրա ու պայթուցիկ սարք նետել այնտեղ։ Նախնական տեղեկություններով՝ հանցագործը ցանկացել է թալանել ռեստորանը, սակայն դա նրան չի հաջողվել՝ տարածքում հրդեհ է բռնկվել։ Արդյունքում 12 հոգի վիրավորվել է, որոնցից 2-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։   

7 օր՝ առաջնագծում

Հունիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը: ԱՀ  […]

Կեղծել է փաստաթղթերը

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ տներից մեկից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Բագրատ Ս.-ն, որը մայիսի 23-ից ՌԴ Ստավրոպոլի մարզի Շպակովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (փաստաթղթերը կեղծելը) 3-րդ մասի մեղադրանքով: 

«Իգլայի» գործով կալանավորը դիմում է Վճռաբեկ դատարան

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ «Իգլայի» գործով կալանավորվածներից Սանասար Գաբրիելյանի  պաշտպան Կարապետ Աղաջանյանը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան` պահանջելով փոխել պաշտպանյալի խափանման միջոցը: Henaran.am-ին Կարապետ Աղաջանյանը փոխանցեց, որ Սանասար Գաբրիելյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունն արդեն Վերաքննիչ դատարանը մերժել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով եւ […]

Արտակարգ դեպք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանն, ով ազատազրկման մեջ է գտնվում հափշտակության համար, գդալ է կուլ տվել. այս մասին Henaran.am-ին հայտնեց  Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Դատապարտյալը բժշկական զննության է ենթարկվել, այժմ նրա վիճակը նորմալ է:  

Վանաձորի քաղաքական ճգնաժամը հասավ Սահմանադրական դատարան

Ինչպես խոստացել էինք, Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո մանդատագողության արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից ելք գտնելու նպատակով  հունիս 9-ին, «ԵԼՔ» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցություններն առաջին անգամ 6-րդ գումարման Ազգային Ժողովում իրացրեցին պատգամավորների մեկ հինգերորդի կողմից Սահմանադրական դատարանում իրավական ակտի սահմանադրականության հարցի վիճարկման լիազորությունը: ՀՀ Ազգային ժողովի 26 պատգամավորներ, ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող և […]

«Սասնա ծռերի» պաշտպանները հայտարարությամբ են հանդես եկել

«Սասնա ծռերի» գործի առանձնացված մասով ամբաստանյալների պաշտպանները հանդես են եկել համատեղ հայատարարությամբ, որը վերաբերում է մեկնարկած դատավարության պայմաններին: Պաշտպանները նշում են. «Հունիսի 8-ին, ժամը 14:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի սկսվեց 14 անձանց վերաբերյալ գործի դատական քննությունը: Դատական նիստը սկսվելուց րոպեներ անց հետաձգվեց (ըստ նախագահող դատավորի՝ ընդմիջվեց), ենթադրաբար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի