12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Շահեց արդարադատությունը»

Ինչպես հայտնի է, «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել է: Անդրադառնալով այս թեմային՝  նախկին դատավոր Պարգև Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ըթացքում  հիշեցրեց՝  «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի փոփոխությամբ նախատեսվում է 20 տարուց ավելի աշխատանքային փորձ ունեցող դատավորներին, քննիչներին ու դատախազներին հնարավորություն տալ շարունակել աշխատել՝ միաժամանակ ստանալով թոշակ:
 
 
Բանախոսը  շեշտեց՝  նախկին օրենքն ընդունվել էր 2014 թվականին. նպատատակն այն էր, որ  թարմանան  դատախազության կադրերը, իսկ հին կադրերը   թոշակի անցնելու շահագրգռվածություն ունենային։
 
 
«Դա ընդունվեց ավելի շատ դատավորների, դատախազների ու քննիչների համար, որպեսզի հնարավորություն ստեղծեն, որ հին կադրերը շահագրգռվածություն ունենան գնալ թոշակի, և դատախազության կադրերը թարմացվեն։ Դրական էր, թե բացասական, բայց շատ ստաժ ունեցողները արդյունքում և՛ թոշակ էին ստանում, և՛ փաստաբանական գործին էին անցնում: Այս դեպքում, կարծում եմ, շահեց արդարադատությունը, որովհետև դատախազությունը թուլացավ և փաստաբաններն էլ ավելացան ու ուժեղացան»,-ասաց արգև Օհանյանը:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ