02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Դոն Պիպոյի դեմ մահափորձի պատվիրատուի ինքնությունը հայտնի է. ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են  ակտիվ քննչական գործողություններ` պարզելու առանձնապես ծանր հանցագործություն՝ սպանություն նախապատրաստած խմբի բոլոր անդամների, պատվիրատուի ինքնությունը, շարժառիթը։

ՀՀ Քննչական կոմիտեից   հայտնում են, որ քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, սպանության նախապատրաստմանը օժանդակած անձի ինքնության վերաբերյալ, ում նկատմամբ մայիսի 27-ին հայտարարվել էր հետախուզում։ Վերջինս մայիսի 30-ին հայտնաբերվել է Տավուշի մարզում եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։  Ազգությամբ հայ, 1989թ. ծնված տղամարդուն այսօր ՀԿԳ ավագ քննիչը մեղադրանք է առաջադրել  ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով ՝ մի խումբ անձանց կողմից, պատվերով սպանության նախապատրաստմանն օժանդակելու համար եւ միջնորդություն ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Նշենք նաեւ, որ օժանդակության մեջ մեղադրվողը 2007 թվականից գտնվել է հետախուզման մեջ՝ զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մի խումբ անձանց կողմից՝ պատվերով, անձի (Դոն Պիպոյի) սպանության նախապատրաստության, զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մայիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել 3 հոգու՝  ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ  կետերով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով։

Քննությամբ պարզվել է առանձնապես ծանր հանցագործության նախապատրաստության համար անհրաժեշտ փոխադրամիջոցը ձեռք բերելու նպատակով խմբի անդամներին գումար տրամադրած անձի ինքնությունը, եւ որ  խմբի անդամների միջեւ հաղորդակցությունն ապահովելու նպատակով  օգտագործվել են այլ երկրի բջջային օպերատորների հեռախոսաքարտեր։

Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ