Ասաց՝ երկուսով պառկենք մահճակալին, որ «թուղթ ու գիրը» հանի. զինվորականի շոկային արկածները. Առավոտ
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության աոաջին ատյանի դատարանի մարտյան դատավճռի դեմ բողոք բերած երիտասարդը դատապարտվել էր մեկ տարի ազատազրկման, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, սակայն պայմանական այն չի կիրառվի: Սակայն ամբաստանյալը վերաքննիչ քրեական դատարանից խնդրում էր թողնել կրելու դատավճռով նշանակված իր պատիժը:
Մարտի 9-ի դատական նիստն ընթացել էր արագացված դատական քննության կարգով:
Ամբաստանյալն ուներ բարձրագույն կրթություն, ամուսնացած չէր, իսկ նրա խնամքին էին երկու անձ: Բնակվում էր միայնակ, վարձակալության հիմունքներով տանը: Նա զբաղվում է մանրածախ աոեւտրով: Կենսագրությանը ծանոթանալիս, մանրածախ առեւտրով զբաղվելուց բացի, այս անձի դիմաց նշված էր, որ նա պաշտպանության նախարարության իքս զորամասի 2-րդ ինժեներա-սակրավորային գումարտակի ավագն է:
Անցյալ տարվա օգոստոսից նախաքննության մարմնի կողմից 28-ամյա երիտասարդի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց «Ստորագրություն չհեռանալու մասին», բայց եւ միաժամանակ հայտարարվել էր հետախուզում: Նրան հայտնաբերելուց հետո անդրանիկ դատական նիստը նշանակվել էր այս տարվա հունվարի 24֊ին:
Ըստ քրեական գործի նյութերի, երիտասարդը, «զինվորական աշխատանքից գատ, զբաղվել է նաեւ բախտագուշակությամբ»: Նա գուշակություններ կատարելու նպատակով ծանոթացել էր գործով տուժող մի ընտանիքի անդամների հետ, մտերմացել նրանց հետ: Քրեական գործում առկա դրվագներից մեկի համաձայն, «թուղթ ու գիր» հանելու նպատակով տաքսի ավտոմեքենայով նա իր ծանոթին նախ բերում է իր վարձակալած տունը: Տանտիրոջ հյուրասիրության մեջ մտնում էր գարեջուրը, «էներգետիկ ըմպելիքը»: Ամբաստանյալը ծանոթին ասում է. «Տանն ընդամենը մեկ մահճակալ կա եւ որ պետք է երկուսով պառկեն դրա վրա, որպեսզի ինքը հանի նրա վրայից «թուղթ ու գիրը», նրան էլ «էներգիա տա»:
«Դե, երեւի մի բան գիտի»,-մտածում է տուժողը եւ մի քանի ժամ ամբաստանյալի հետ անցկացնում անկողնում: Այդ ժամանակ ամբաստանյալը մերսումներ է անում, մերսում տուժողի մարմինը, փորը, որովայնը: Երբ ձեռքով կպչում է քիչ ներքեւ, տուժողը կարծում է, թե իր նկատմամբ «սեռական ոտնձգություն կատարվեց», ծեծում է ամբաստանյալին: Ծեծից հետո ուշ գիշերով տուժողը դուրս է գալիս բախտագուշակի տնից, սակայն մոտը գումար չլինելու պատճառով կրկին վերադառնում, ճանապարհածախսի համար 23.000 ՀՀ դրամ է վերցնում:
Դրանից հետո, ամբաստանյալը զանգում է զորամաս, հայտնում, որ իրեն ծեծի են ենթարկել: Բնականաբար, իր հետեւից եկած զորամասի աշխատակցին թաքցնում է եղելությունը, ասում է, թե իր տուն գողություն անելու համար էին եկել, ծեծի են ենթարկել իրեն: Ի դեպ, նա հրաժարվել էր ոստիկաններին հաղորդում տալ եւ դեպքի մանրամասները ներկայացնել: Զորամասի աշխատակիցը նրան տեղափոխում է հիվանդանոց:
Դատարանը պատիժ նշանակելիս հաշվի է առել եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ երիտասարդը նախկինում դատված, արատավորված չի եղել, զղջում է կատարածի համար, դրական էր բնութագրվում:
Ըստ դատարանի’ «ամբաստանյալի նկատմամբ պատիժ պետք է նշանակվի ազատազրկման ձեւով, քանի որ նման պատիժ նշանակելով՝ հնարավոր է հասնել պատժի նպատակներին՝ պատժի ենթարկված անձի ուղղմանը, հանցագործությունների կանխմանը»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: